Քաղաքական պայքարը ապագայի նախագծերի պայքար է, այսինքն' մտքի, երեւակայության ու կամքի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «Քաղաքական պայքարը ապագայի նախագծերի պայքար է, այսինքն' մտքի, երեւակայության ու կամքի։
Մեր պարտությունը սկսվեց, երբ երդմնազանց ֆիդայինը հայտարարեց, որ «հեղափոխությունն ավելի կարեւոր է, քան՝ Արցախի հաղթանակը»։ Սա արդեն Արժեքային դաշտի ոչնչացումն էր։
Ասադն էլ պարտվեց, երբ իր իշխանությունը դարձավ անիմաստ, զուրկ ապագայի նախագծից, կոռումպացված եւ, որպես հետեւանք, հիմնված միայն դաժանության վրա։ «Կոռուպցիան» բառացի նշանակում է ժանգոտած։
Ժանգոտած է Հայաստանի գործող ռեժիմը, ժանգոտած էր նաեւ նախկին իշխանությունը, սակայն Մտքի դաշտն էլ է ժանգոտած ու չենք կարողանում Ապագայի Պատկեր կառուցել։
Իշխանափոխությունն Մտքի աշխատանքի հետեւանքով է կարող լինել, այլ ոչ թե հակառակը' իշխանափոխություն, հետո կմտածենք ինչ անել»։