Չարենցավանում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. Փաստաբան
«Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատասենյակներից մեկում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին, ինչի հետևանքով վերջինս արդեն չորրորդ օրն է, ինչ բուժում է ստանում «Միքայելյան» բժշկական կենտրոնում»,-ահազանգում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով, հիվանդանոց տեղափոխելուց առաջ ոստիկաններն Օհանյանին սպառնացել են և հորդորել նշել, որ վնասվածքները վերջինս ստացել է ընկնելու հետևանքով։ Եվ այպես, «ընկնելու» հետևանքով ստացված վնասվածքներով անձին սկզբից տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց, որտեղից էլ ուղեգրել «Միքայելյան» ԲԿ։
Ըստ հարազատների՝ նույն բաժնի ոստիկանները բռնություն են կիրառել նաև նրանց, ինչպես նաև այլ անձանց նկատմամբ։
Աղբյուր՝ Yerevan.today