Փաշինյանը Փարիզում բոլ-բոլ նկարվել է. Մակրոն, Թրամփ, Մասկ...
«Տիկ-տոկերությունից», տիկտոկյան «հավանումներն» ու «կիսումները» հաշվելուց, ցուցադրաբար հեծանիվ «տանջելուց» զատ, կոշիկներով բազմոցին փռված «Նռան գույնը» դիտելուց բացի, Փաշինյանի մյուս «հոբբին» զանազան «բարձրաշխարհիկ» վայրերում պետական միջոցների հաշվին հայտնվելն ու ու ֆոտոսեսիաներ անելն է:
Արցախն ուրանալու սև գործում «քավորություն արած» Մակրոնի հրավերով Փարիզ մեկնած Փաշինյանը առիթը չի փախցրել վերջապես իսկական Դոնալդ Թրամփի հետ մակրոնախառը նկարվելու համար, մի հատ էլ Իլոն Մասկի հետ է նկարվել: Արցախն ուրացած Նիկոլ Փաշինյանը լուսանկարներն ուրախ-ուրախ հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: