Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը
Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ Էմանուել Մակրոնի հրավերով:
Փաշինյանը կնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:
Մի խոսքով՝ «բարձրասիճան տուրիզմ»: Դե, իհարկե, Հայաստանում ոչ մի խնդիր չկա, կարևորը Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացումն է (տեսնես գոնե կարդացե՞լ է):
Ամեն դեպքում, ֆրանսիացիներին չէր խանգարի լրացուցիչ աղոթել, որպեսզի Փաշինյանի ներկայության պատճառով, հանրահայտ տաճարը հանկարծ նորից չբռնկվի: