46-ամյա հայրը կասկածվում է իր անչափահաս դստեր նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատի-հետախուզական աշխատանքների արդյունքում Երևանում բացահայտել են սրբապղծության դեպք, հաղորդում է Shamshyan.com-ը:
Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վարչական շրջանի դպրոցներից մեկի մոտից իր կամքին հակառակ Երևանի 46-ամյա բնակիչ Սարգիս Թ.-ն իր անչափահաս դստերը տարել է իր տուն, կապել ձեռքերը և սեռական բռնության ենթարկել: Կայքի տեղեկություններով՝ սկզբում ոստիկանության Շենգավիթի բաժնում դեռևս չգիտեին, թե վարչական շրջանի որ դպրոցի մոտից են երեխային տարել:
Մեկ օրվա ընթացքում համայնքային ոստիկաններին հաջողվել է պարզել դպրոցի հասցեն: Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում «սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացրած անձի նկատմամբ» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հրապարակում: