Սովոր են անորակ ու մականունավոր քաղաքական գործիչների հետևից վազել
Լրագրողը պետք է կիրթ լինի, լրագրությամբ զբաղվող մարդը պետք է մյուսներից տարբերվի իր վարքագծով:
Քիչ-քիչ համոզվում եմ, որ մեզ Կարեն Կարապետյաններ պետք չեն, մեր լրագրողները սովոր են անորակ ու մականունավոր քաղաքական գործիչների հետևից վազել, մի քանի անգրագետ մարգարիտներ հավաքել, որպեսզի գոհացնեն իրենց խմբագրին կամ ավելացնեն հավանումները:
Աշխարհն առաջ է շարժվում, լրագրությունն էլ հետը: Իսկ ես վարչապետի արարողակարգում և PR ռազմավարությունում փոփոխություններ կանեի:
Աստղիկ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

