Քաղաքապետարանը կրկին ձախողեց կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական հայցի քննությունը (տեսանյութ)
Այսօր Վարչական դատարանը կոլեգիալ կազմով շարունակում էր քննել «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը, որով վիճարկվում է Երևան քաղաքում «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը:
«Մայր Հայաստանը» պահանջում է չեղարկալ թանկացման որոշումը:
Նախորդ նիստը հետաձգվել էր Երևանի քաղաքապետի և ավագանու ներկայացուցչի` գործին մասնակցելուն ունակ չլինելու հիմքով: Այսօրվա նիստը ևս հետաձգվեց՝ այս անգամ պատասխանող կողմի բացակայության պատճառով։
Դատարանում «Մայր Հայաստան» խմբակցության շահերը ներկայացնում է իրավագետ Վահե Գրիգորյանը, ով հանդիսանում է նաև «Նովալեքս» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, ժամը 14։30-ին։
https://www.facebook.com/grigor.iskandaryan/videos/808390881372961/