Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան
25
«Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Շինծու քրեական գործով դատարանը այսօր որոշում է կայացնելու Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հետ կապված «Փաշինյանին կվռնդեն, եթե ՀՀ-ն անցնի գազի եվրոպական գներին»․ Մեդվեդև Հայաստանը փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով «հնարավորինս ավելի մեծ ցավ պատճառել Ռուսաստանին»․ Լավրով Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան. փաստաբան Ով փորձում է նստել աթոռի արանքում, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել թույլ հետույքի վրա. Մեդվեդևը՝ Փաշինյանին Փաշինյանը շատ նման է Հիտլերին․ երկուսն էլ անգրագետ են եղել ու ատել են բոլորին․ Երվանդ Բոզոյան Թող սկսեն ՔՊ պատգամավորներից՝ ինֆորմացիա տարածողները հենց իրենք են․ Էլինար Վարդանյան Նիկոլը գիտե՞ք՝ ինչ էր ասել․ կանդալները դրեցին, շոուն արեցին, որովհետև․․․ Գևորգ Ստեփանյան

Քա՞նի մարդ է սպանվել Նիկոլ Փաշինյանի օրոք․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մի տարօրինակ պատկերի ենք ականատես՝ երեկ և այսօր․ երեկ Փաշինյանը հերթական անգամ ՀԱՊԿ-ից էր բողոքում, փաստացի կարելի է ասել՝ վերջին մեխն էր մեխում, մեր անվտանգության թեկուզ ոչ այդքան հուսալի, այնուամենայնիվ՝ միակ անվտանգության երաշխիք հանդիսացող պայմանագրի դագաղի վրա, այսօր՝ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց հիմնարար իրավունքները վերականգնելու համար». «Արևմտյան Ադրբեջանի համայնք» անունը ստացած 2-րդ միջազգային համաժողովին։ Հասկանու՞մ եք ինչ են խոսում էն տեղ, ինչով են զբաղված և ինչեր են հայտարարում Հայաստանի ղեկավարը մասնավորապես։ 2 բառով․ Նիկոլը ասում է՝ վերջ, մենք այլևս անվտանգության պաշտպան չունենք, Ալիևը ասում է, դե ձեզ տեսնեմ, այ «Արևմտյան Ադրբեջանի» իրավունքներ պետք է վերականգնեք։ Բա՛։

Եկեք տեսնենք՝ այսօր ինչ էր տեղի ունենում, դեռևս Հայաստան կոչվող, բայց փաստացի Ադրբեջանի թելադրանքներով շարժվող պետությունում։ 

Մի անգամ ձեզ պատմել եմ այս պատմությունը, նման մի առիթով․ Հայաստանում սպանություն էր եղել, շատ դաժան․ կազմակերպիչներից ու իրականացնողներից մեկն ընտանիքի հարազատներից էր ու մինչև բացահայտվելը գիտե՞ք ինչ էր արել․ թաղմանը դագաղն ինքն էր բռած տարել, գերեզմանոցում կանգնած մխիթարություններ էր ընդունում, լացում էր, անգամ ասում են, սիրտը իբր վատացել էր ողբալուց, շտապօգնությունը հազիվ էր հասցրել հիվանդանոց․ հետո արդեն պարզվեց, որ սառնասրտորեն գծված պլանը ամենայն մանրակրկտությամբ ու դաժանությամբ իրականացնողը հենց ինքն էր։ Էս պատմությունը ամեն անգամ մտքովս անցնում է, երբ լսում եմ այս իշխանության որևէ կարկառուն անդամի ելույթ կոռուպցիայի ու սպանությունների մասին։ Տարբեր տարիների տեղի ունեցած բացասական բաները քննադատելով, շահարկելով գալ իշխանության ու մի քանի տարում տասնյակ սպանություններ արձանագրել, միլիարդավոր դոլարների կոռուպցիա, բայց էլի խոսել ուրիշներից, ուղղակի պետք է լինել բացառիկ աներես։ Երբ Ալեն Սիմոնյանը խոսում է ունեցվածքից, իմ աչքի առաջ գալիս է հրապարակումը Ջրվեժի շքեղ դղյակի մասին, որը պետական պահպանություն ունի, պետական ախռանա ունի ու որտեղ ըստ նույն հրապարակման, ժամանակ առ ժամանակ բնակվում է Ալենը։ Դա, ժողովուրդ ջան, ձեռք է բերվել իրենց հեղափոխությունից հետո։ Երբ Ալեն Սիմոնյանը խոսում է կոռուպցիայից, իմ աչքի առաջ գալիս է էն հրապարակումը ծաղկեփնջի մասին, որը Ալենը նվիրել էր իր՝ կոռուպցիայի համար կալանավորված տան անդամին ազատ արձակած դատավորին։

Էսօր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ էին ընտրում խորհրդարանում,  ընդդիմությունը կոռուպցիայից էր խոսում, պետք է տեսնեիք, թե ինչպես ՔՊ-ն լարվեց։ ԱԺ փոխնախագահն ասում է՝ ինչո՞ւ պետք է պաշտոնյաների հրազաները տենդերները չհաղթեն։ Այ ընկեր, դե արի ու մի ասա, մի հատ բացի փողով ընդդիմություն աշխատած Նիկոլի ելույթները ու կիմանաս՝ ինչի պետք է չշահեն։ Բա որ, Նիկոլն ասում է՝ 14 մարդ է որոշում էս պետական բյուջեն ոնց ծախսվի՝ ինքը, տեղակալներն ու նախարարները։ Մեկը էկոնոմիկայի նախարարն է, որ մի հատ թեթև ստուգում են անում, իրեն էլ, տեղակալին էլ, մի շարք աշխատողների, ԱԺ նախագահի հարսին բռնում են կոռուպցիայի համար։ Մյուսը ֆինանսների նախարարն է, որի վերաբերյալ կոռուպցիոն կասկածներով էսօր փաստաբանները դիմել են դատախազություն։ Գործ կհարուցվի՞․ այո, բայց այն ժամանակ, երբ Փաշինյանը ֆինանսների նախարարին հորդորի հրաժարական տալ, ու դե նա էլ չտա։ Հերթով բոլոր նախարարությունների վրայով կարող եք անցնել։

Ես երեկ թվարկում էի Նիկոլի օրոք մահերը՝ ազգ-նահատակ թեզի ֆոնին։ Այսօր ԱԺ ամբիոնից մի երկու ՔՊ-ական էլի վերակենդանացրին ավելի քան 20 տարի առաջ տեղի ունեցած, բացահայտված սպանության թեման։ Ամբողջ զավեշտը նրանում է, որ երբ դու խոսում ես ՔՊ-ի իշխանության ժամանակ զոհերի մասին, սրանք չեն ասում չի եղել էդպիսի բան, ներողություն չեն խնդրում, չեն խոստանում պատժել, ուղղվել, այլ ասում են՝ բա առաջ, բա Պողոս Պողոսյանը։ Այսօր Ալեն Սիմոնյանը քսերոքս արած մի լուսանկար էր ԱԺ դահլիճում թափահարում, թե՝ սա Պողոս Պողոսյանն է։ Ժողովուրդ, չեք մոռացել չէ՞, որ Ալենը մեր երկրի խորհրդարանի խոսնակն է, պայմանական վարդգեսգասպարին չէ, որ գռանտով ակցիաներ անի, գնա տուն։ Ուրեմն, Երկրորդ նախագահի իշխանության ժամանակ նախագահի թիկնապահը, որը ԱԱԾ աշխատակից է, մասնակից է եղել մի միջադեպի, որի արդյունքում շատ ցավալիորեն տեղի է ունեցել անզգուշությամբ սպանության դեպք․ անմիջապես կասեցվել է նրա գործնեությունը, հետագայում հեռացվել է աշխատանքից և կանգնել է դատարանի առաջ, տեղի է ունեցել դատավարություն, կայացվել է դատավճիռ, ինչպես օրենքն է թելադրում։ Էլի նշեմ, օրենքը, ոչ թե ղեկավարը, վերադասը, քավորը, սանիկը, օրենքը։ Ձեր ժամանակ տեղի ունեցած սպանությունների դեպքերով ի՞նչ է եղել։ Ասեմ, երևի, մոռանում են, ձեռք չի տալիս հիշեն, նկարը թափահարեն։

Գիտե՞ք սա ում լուսանկարն է․ փոխգնդապետ Արա Մխիթարյանի։ Մահացավ 2023 թվականի հուլիսի 27-ին, 4 տարի կոմայի մեջ մնալուց հետո։ Դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, ՔՊ-ական թայֆայի կողմից, Վայոց ձորի մարզպետ, հիմա ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի անունն էին տալիս։ Հիշում ե՞ս էդ դեպքը, Ալեն։ Դա քաղաքացու վրա թքելու դեպք չէր, որ չտեսնելու տար իրավապահ համակարգը, դա սպանություն էր։ Փոխգնդապետի նկարը բացե՞լ ես նայես գոնե՝ ում եք սպանել ՔՊ-ականներդ։ 

Ալեն, գիտե՞ս սա ում նկարն է, շատ լավ գիտես։ Սոնա Մնացականյանն է։ 2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի շարասյունը սպանեց նրան, հղի էր առաջնեկով, փողոցն էր անցնում։ Պողոս Պողոսյանին սպանողը հեռացվեց համակարգից, կանգնեց դատարանի առաջ, Սոնային սպանողը համակարգում է, օգտվում է իշխանության հովանավորությունից, բարիքներից։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս մի սարսափելի բացահայտում արեց ինձ համար․ ղեկավարի շարասյան հետ սովորաբար բժիշկ է լինում։ Այսինքն՝ գցել են ավտոյի տակ, մի պահ կանգնել են, հետո ըստ երևույթի ինչոր հրահանգ է եղել՝ քշեք, մի կանգնեք, քշել են։ Ձեր սիրելի Նիկոլը եղել է շարասյան մեջ, իհարկե իմացել է, հերիք չէ չի կանգնել, չի էլ հանձնարարել գնալ տեսնել ինչ է եղել, օգնել, հասցնել, փրկել, անգամ բժիշկը օգնություն ցույց տա։ Ոչ, քշել գնացել են՝ մտածելով, թե ոնց են տակից դուրս գալու։ Սոնա Մանցականյանի հայրը հարցնում է՝ իմ երեխան ինչո՞ւ սպանվեց, պատասխան տալու ե՞ք, թե չէ, Ալեն Սիմոնյանը իր ցինիկ պահվածով մոտավորապես այսպես է պատասխանում՝ ոչ մեկ ոչ մեկի չի սպանել, հետո էլ լավ ենք արել, բա ինչի՞ 2001 թվականին Պողոս Պողոսյանը և այլն։ Նախ Պողոսյանի համար պատասխան տվողն եղել ա, Սոնա Մնացականյանը ի՞նչ կապ ունի դրա հետ, դուք պատասխան տվեք ձեր արածների համար։ Սոնա Մնացականյանը իսկապես ոնցոր մեր երկիրը լինի, եկել լղճել, վրայով անցել, սպանել են, ասում են՝ ոնցոր սխալ լույսի տակ էր անցնում, սիգնալ տվինք հետ գնաց ընկավ տակը, հլը վիդեոները նայեք, մի տեսակ էդքան էլ ճիշտ չի անցնում գծերով։ Արա՛, ջահել աղջկան գցել յեքյա ջիպով խփել եք, մեկդ չկանգնի՞ օգնի, էս ի՞նչ սորտ եք դուք, դուք որտեղի՞ց եք, առհասարակ։ Լուրջ եմ ասում, ես տենց մարդ երբևէ չեմ պատկերացրել, եթե իհարկե էությամբ մարդասպան չի, դրանից հաճույք չի ստանում, այսինքն հիվանդ, որ մարդ գցի մաշնի տակ ու չկանգնի, չշտապի օգնության, անկախ նրանից ով էր մեղավորը և այլ, այդ ամենը իհարկե հետո, սկզբից պետք է մարդու կյանքը փրկել։  

2022 թ. հունիսի 18․ Ապարանում երեք երիտասարդ սպանվեց, թեմայի մեջ ՔՊ-ական փոխմարզպետի անուն էին տալիս, ջրիք գնա՞ց։ Մահացածի նկարները ինչո՞ւ չես թափահարում, Ալեն։

Ալենը դերասան տղա է, էդ ոլորտի ներկայացուցիչներին լավ է ճանաչում կարծում եմ։ Հեղափոխությունից հետո ինքը դարձավ իշխանություն, շոու բիզնեսի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արմեն Գրիգորյանը, դարձավ ընդդիամադիր, պատերազմի պատճառով։ Դուք նրա հարցը լուծեցիք դատարանի դահլիճում սպանեով՝ 2022թ․ հուլիսի 15-ին։ Նա մեղադրվում էր ընդդիմություն լինելու համար։ Ալեն, որ Արմենի նկարը հաջորդ անգամ կպարզե՞ս ԱԺ ամբիոնից։ Դատարանում մարդը հանկարծամահ է լինում, կալանքի տակ, նրա պատասխանատուն պետությունն է, ո՞վ պատասխան տվեց․․․ պետության գլխին էլ դուք եք է, Քոչարյանը չի, որ մեղադրեք, դուք եք, բա դե ասեք՝ ո՞վ սպանեց, բա մի հատ բացահայտեք։

Էն ժամանակ, երբ դուք ձեզ դղյակներ էիք առնում, ձեր թիմից մի նախարար էլ դղյակ էր սարքում, իսկ պաշտպանության նախարարը հերթական շքեղ տունն էր առնում, 15 զինվոր քնելու տեղ չուներ ու վառվեց խրճիթում․ նրանց նկարներն էլ, որ խնդրեմ, հաջորդ անգամ  կպարզես։ 15 զոհից են հարցնում, ասում եք բա Պողոս Պողոսյանը։ Ես մի անգամ հաշվել էի, որ 2018-ից հետո, կասկածելի հանգամանքներում մահացել են՝ 1 ԱԱԾ նախկին տնօրեն, 1 ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, 1 ՀՀ նախկին ոստիկանապետ, 2 ԱԱԾ Պետական Պահպանության Ծառայության պետ, նախկին ՊՆ փոխնախարար, նախկինում Երևանի ոստիկանապետ։ Դրանք չափազանց կասկածելի մահեր էին, որոնց տակ միգուցե հետո պարզվի՝ կար դրդապատճառ։ Նրանց նկարներն էլ կթափահարե՞ս հաջորդ անգամ, քաղաքական սպանություններից եք խոսում։ Դու՞ք եք խոսում։

Ալեն Սիմոնյան, սա Եռաբլուրն է, ձեզ համար ոչ-աշխատանքային օրերի մեկ մեկ ստիպված եք լինում գնալ, ձևական ծաղիկ խոնարհել։ Մի հատ բարձրից կանգնի, դրոշներով շիրիմների տեսարանը նայի․ դա դուք եք արել։ Դա ձեր մեղքով է։ Դուք գիշերները քնու՞մ եք։ Ալեն, քո Նիկոլի իշխանութունը միակ իշխանությունն է, որ ասել է՝ իմ ժամանակվա զոհերը կարող էին չլինել, բայց ես որոշել եմ, որ պետք է լինեն։ Դա դուք եք ասել։ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, օրերս անդրադառնալով մարտի 1-ի զոհերին ասաց, որ ցավ է ապրում։ Իսկ Նիկոլը, որ մարտի 1-ի զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչներից էր, չի ասել ցավում եմ, ափսոսում եմ, ասում էր՝ ես հպարտ եմ դրանով, պետք լինի՝ էլի կանեմ։

Ալեն Սիմոնյանը Պողոս Պողոսյանի նկարն էր թափահարում ԱԺ-ում։ Գիտե՞ք ինչ եմ առաջարկում․ մի հատ միջոցառում կազմակերպեք ու շարքերով դրեք բոլոր ղեկավարների օրոք զոհերի լուսանկարները՝ Արցախյան առաջին պատերազմից սկսած, ում օրոք որքան զոհ է եղել։ Ձեր օրոք զոհերի անգամ հստակ թիվը չկա, անուն ազգանունները չեք հրապարակում, որովհետև վախենում եք իրական թվից։ Նախկինում բոլոր զոհերի վերաբերյալ կան թվեր, փաստեր, լուսանկարներ, անուն ու ազգանուն, անգամ ֆիլմեր։ Ձեր իշխանության ժամանակ զոհերը ֆուռերով էին ու ֆուռերում, պադվալներում էիք պահում, վերջում էլ մի 2 ոսկոռ տալիս մորը, կամ հորը, թե առ, էս ա տղեդ։

Կարճ ասած՝ դուք եկել եք իշխանության իբր ապօրինությունների վերջ տալու։ Բայց հիմա ոտով ու գլխով թաղված եք ապօրինության մեջ, մինչև կոկորդներդ հանցանքի մեջ եք, միայն ձեր լեզուն է աշխատում՝ ստելու համար։ Իսկ կոռուպցիան, երևի բոլոր իշխանություններից, ամենից արհեստավարժը դուք դուրս եկաք, էսքան արագ, էսքան արդյունավեդ երևի էտ մի թեմայով եք։ Բա էն Արշակյանը որ այսօր բողոքում էր, թե իմ ընտանիքը պարտքերի մեջ է, է հիմա ի՞նչ, մնաք էնքան, մինչև Արշակյանն էլ իր պարտքերը փակի՞։

Որ մի բան խոսում եք, մի հատ ձեզ նայեք էլի, ոնցոր սաղին տվել-անցել եք»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>