Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին
Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Պատերազմ Արցախում
Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս

Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով

Արդեն երկու օր է, ինչ ավտոբուսի վարորդները հրաժարվում են վարել իրենց մեքենաները, պնդելով, որ իրենց խոստացած   հասանելիք լրացուցիչ գումարները ոչ միայն   չեն ստացել, այլև մտավախություն ունեն, որ չեն էլ  ստանալու:

Բանն այն է, որ երբ մեկ ամիս առաջ, նոյեմբերի 1-ից որոշում կայացվեց, որ այլևս  ուղևորները իրենց գումարները պիտի տան անկանխիկ, և վարորդները պիտի կապ չունենան գումարների հավաքման հետ, վարորդներն արդարացի հարց բարձրացրին, թե այդ դեպքում պիտի բարձրացվեն իրենց աշխատավարձները, այն չափով, որ նրանք ստվերային կարգով հավաքում էին մինչև նոյեմբերի 1-ը:

Ըստ վարորդների՝ նրանց միջնորդավորված կարգով խոստացել էին բարձրացնել իրենց աշխատավարձը:

Սակայն դեկտեմբերի սկզբին պարզ դարձավ, որ իրենց «քցել են»:

Ստացվում է, որ վարորդները պիտի շարունակեին աշխատել, սակայն առանց այն հավելավճարների, որ իրենք ունեին մինչև նոյեմբերի 1-ը:

Հասկանալի է, որ այն համակարգը, որ գոյությույն ուներ մինչև նոյեմբերի 1-ը, ապագա չէր կարող ունենալ, քանզի  օրը ցերեկով այս համակարգում գոյանում էր ստվերային ահռելի գումար, օրական ավելի քան 80 հազար դոլար, որը չէր մտնում քաղաքային բյուջե:

Հասկանալի է, որ այդ ստվերային շրջանառության առաջին օղակը սկսվում էր հենց վարորդներից:

Վերջիններս չնչին մասը իրենց էին վերցնում և ստվերի առյուծի բաժինը հանձնում էին «վերև»:

Փաստացի՝ իշխանությունը հանցանքը կազմակերպում էր՝ վարորդներին ներքաշելով այդ գործնթացի մեջ:

Վերջիններս լռելյայն համաձայնվում էին, քանզի դրա դիմաց ստանում էին իրենց փոքր «փայաբաժինը»:

Եվ ահա, այս բարեփոխման արդյունքում, երբ հիմնվում է անկանխիկ  վճարման համակարգը, վարորդները դուրս են բերվում այդ համակարգից, միաժամանակ նրանք զրկվում են նաև իրենց թեև փոքր, բայց ստվերային հավելավճարից:

Եվ ահա, վարորդները պահանջում են  կոմպենսացնել   իրենց «կորուստը», որպեսզի կարողանան վերականգնել իրենց նախկին իրական համախառն աշխատավարձը:

Վարորդները պահանջում են իրենց աշխատավարձները բարձրացնել 150 հազար դրամով:

Ներկա դրությամբ 12 մետրանոց   «MAN»-երի վարորդները ստանում են 410 հազար դրամ աշխատավարձ, իսկ 8.5 մետրանոց  «ԺոնգԹոնգ»  ավտոբուսների վարորդները՝   310 հազար դրամ:

Այսինքն, ստացվում է որ միջինը Երևանի ավտոբուսների վարորդների աշխատավարձը կազմում է 300-400 հազար դրամ:

Սակայն վարորդները, բացի բժշկական  ապահովագրության համակարգից, այլ լուրջ արտոնություններից չեն օգտվում, էլ չասենք, որ նրանք  ունեն ամենատարրական կենցաղային խնդիրները, որոնք մինչ այսօր չեն լուծվել:

Եթե հայ վարորդների պայմանները համեմատենք օրինակ այլ երկրների վարորդների հետ, ապա  այդ համեմատությունը կլինի ի վնաս հայկական կողմի:

Օրինակ, հարևան Թբիլիսիի քաղաքային ավտոբուսների վարորդների միջին աշխատավարձը կազմում է  դրամով մոտ 480 հազար դրամ: Բացի այդ,  վրացի վարորդները ունեն նաև լրացուցիչ պատկառելի սոցիալական փաթեթ, որի մեջ ներառվում են նաև բժշկական ապահովագրությունն ու մի շարք այլ ծառայություններ:

Այս համեմատությունը հաշվի առնելով, մենք նույնպես պիտի մեր վարորդների պայմանները ուշադրության կենտրոնում պահենք, քանի որ քաղաքային ավտոբուսների վարորդների սոցիալական և առողջական վիճակից է կախված նաև հազարավոր քաղաքացիների անվտանգ երթևեկելը:

Օրինակ, եթե հայ վարորդի աշխատավարձը մնա 300 հազար դրամ ամսական 14 օրվա համար, ապա նա մյուս օրերին, որպեսզի կարողանա կոմպեսացնել իր կորուստը, կսկսի տաքսի վարել: Այսինքն, վարորդների մոտ, ովքեր մեքենան վարում են օրական մինչև 12 ժամ, կարող է առաջ գալ խրոնիկ հոգնածություն, ինչը կարող է հետագայում զանգվածային ավտովթարների պատճառ դառնալ:

Ավտոբուսի պարագայում, որտեղ միջինը լինում է մոտ 60 ուղևոր դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ:

Ավտոբուսի վարորդների աշխստավարձերը բարձր են բոլոր այլ երկրների քաղաքներում հենց դրա պատճառով: Որպեսզի նրանք  հանգստյան օրեր ունենան  և մեքենա  վարեն օրումեջ:

Իսկ այս որոշմամբ վարորդները ստիպված կլինեն լրացուցիչ  գումար վաստակելու համար ամենօրյա դարձնել իրենց աշխատանքը, որի հետևանքով ավտոբուսի ուղևորների համար կարող է առաջ գալ   վթարների մեջ հայտնվելու լուրջ վտանգ:

Փաստացի, այս իշխանության ցանկյացած որոշում հակասոցիալական բնույթ է ունենում:

Այս մարդիկ արդեն ամբողջովին կտրվել են իրականությունից  և որոշումներ են կայացնում , որտեղ անտեեսված են  լինում մարդկանց տարրական շահերը:

Զարմանալիորեն այս տիպի որոշումները զանգվածային բնույթ են կրում, ինչը հուշում է, որ գալիք տարի մարդիկ ոտքի են ելնելու իրենց սոցիալական շահերը պաշտպանելու համար:

Այդպես  է լինում, երբ պոպուլիստները հայտնվում են իշխանության ղեկին:

Դա ցույց է  տվել մարդկության ողջ պատմության փորձը:

Եվ այդ փորձի հետ ծանոթանում է նաև  հայ քաղաքացին:

Ափսոս, որ հայ քաղաքացին ուսանում է դա ոչ թե որիշների սխալների վրա, այլ՝ երբ այն անրադառնում է կոնկրետ  իր շահին:

Բայց դա էլ ունի իր բացատրությունը, հայ քաղաքացին   չունի այն վերնախավը, որը լուսավորչական աշխատանք տարած կլիներ և թույլ չէր տա, որ հայը  կրկներ ուրիշ ժողովուրդների սխալները:

Դրա պատճառով էլ հայ շարքային քաղաքացին սովորում է բառի բուն իմաստով՝ իր մաշկի վրա զգալով բոլոր այն երևույթները, որոնք եղել էին նաև այլ երկրներում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>