Հովիկ Աղազարյանին հեռացրեցին ՔՊ-ից
Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՔՊ կուսակցությունը: