Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան
7
Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Պատերազմ Արցախում
Հայաստա՞նն է ավելի շատ կորցնելու, թե՞ ՌԴ-ն․ Բենիամին Մաթևոսյան Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) ՔՊ-ում ցնծության առիթ. Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևը Ստեփանակերտում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ) Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել

Խեղճ հարիֆը՝ միակ մեղավոր․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ինձ լավ ծանոթ մի իրավաբան, որը լավ մասնագետ էր և նպատակ ուներ դատավոր դառնալ, խոսում էր միշտ ազնիվ նպատակների մասին, ասում էր՝ հավատա, որ հնարավոր է Հայաստանում դատավորի աշխատավարձով նորմալ ապրել ու չկաշառվել. այս տարվա մարտին արտագաղթեց․ գիտե՞ք ինչ պատճառով․ 2022 թվականին, երբ Սեդա Սաֆարյանը նշանակվեց ՍԴ դատավոր, նրանից առաջ էլ Վահե Գրիգորյանն էր նշանակվել, ԲԴԽ նախագահ Ջհանգիրյանի վերաբերյալ ձայնագրություն էր հրապարակվել, այդ մասնագետը 2022 թվականից փոխեց մասնագիտությւոնը, ակտիվ սովորեց ծրագրավորում ու առաջին իսկ հնարավորության դեպքում լքեց մեր երկիրը։ Նրա գնալուց հետո էլ Հայաստանում Սորոսի գրասենյակի պաշտոնյա աշխատած մեկը դարձավ ՍԴ դատավոր։ Նրա արտագաղթի պատճառը Նիկոլի կադրային խուլիգանությունն է։ Բայց ըստ Նիկոլի, այդ փայլուն իրավաբանի արտագաղթի պատճառը հայ-ադրբեջանական կոնֆլիկտն է։ 

Մինչ այս այս խմբակը իր չարածների ու արածների համար մեղադրում էր ում ասես՝ նախկինները, գեներալները, ժողովուրդը, ռուսը․ այսօր իր սխալների համար մեղադրեց Ադրբեջանին ու Թուրքիային՝ ասելով․ «Արտագաղթի պատճառները  90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ»: Սա եկել է իշխանության, խոստացել է ներգաղթ, 6,5 տարի հետո արձանագրում է, որ իր խոստումը տապալվել է, կա արտագաղթ ու մեղադրում է էլի ուրիշներին։ Նիկոլ Փաշինյանի մեղքով, տեղի է ունեցել բռնագաղթ, Արցախի հայաթափում, եկել են Հայաստան, մի մասը արտագաղթել է։ Նիկոլ Փաշինյանի պատճառով սահմանին ապրողը հեռանկար չի տեսել, չնայած խոստմանը, արտագաղթել է․ բայց դա քո պատճառով է, քո՝ բանակցել չկարողանալու պատճառով է, քո՝ ախրանիկների մեջքների ետևում ստեղ դուխով լինելու, արտաքինում՝ հանձվողական լինելու պատճառով է, երկիրը, ժողովրդի անվտանգությունը, քո Ալենի ասածով, քո հոր դուքանի պես վերաբերվելու պատճառով է։ Ինչի՞ եմ էդպես ուղիղ ասում․ որովհետև քեզանից առաջ էլ կար էդ կոնֆլիկտը։ Նույն կոնֆլիկտը նաև Ադրբեջանն ունի, բայց վերջին տարիներին բնակչությունը միայն ավելանում է․ որ ասեմ Ալիևը փայլուն ղեկավար է՝ չէ, էլի քո ֆոնին է այդպիսին թվում, իսկ իրականում ստանդառտ միապետ է, գուցե բախտավոր, որ քո պես հակառակորդ ունի։  

Կա մի հետազոտություն, կոչվում է «Միգրացիոն պատկերը ՀՀ-ում 2022 թվականին», պաշտոնական հետազոտություն է․ ըստ դրա՝ մեր երկրից արտագաղթողների 66 տոկոսը գնացել է աշխատանք գտնելու։ Պատճառների թվում է ուսումը, ընտանեկան պատճառները, առողջականը, արդարության պակասը․ բայց ոչ՝ պատերազմը։ Արտագաղթի համար չես կարող մեղադրել հարևանին, թշնամուն։ Բոլորն էլ ունեն թշնամիներ։ Արտագաղթի պատճառը, այո՛, քո իշխանության վարած քաղաքականությունն է։

Գրիգորյան Արտյուշան գնացել է Ռաստով աշխատելու, երկու տարում լավացել են․ ի հակադրություն Հայաստանի, որտեղ գործերը լավանալու համար պետք է լինել պետական պաշտոնյա կամ ՔՊ-ականի հարազատ, Ռուսաստանում այլ տարբերակներ էլ կան։ Արտյուշը երկու տարում դզվել է, ընտանիքը հավաքել-գնացել է։ Ի՞նչ Ադրբեջան։ Այսինքն՝ պատճառը դու ես, քո սոցիալ-տնտեսական քաղաքականությունն է։ Նիկոլը գյուղի դպրոցը փակել է, ասել է ժողովուրդ ջան, 3 գյուղի երեխաները կհավաքվեն կգնան մեկ գյուղում դասի․ Գրիգորյան Ժորան տեսնելով, որ իրենց գյուղի դպրոցը փակում են, երեխայի կրթության համար արտագաղթել է։ Մեղավորը որևէ հարևան է՞, թե՞ դու։ Քանի որ բյուջեում փող չկա, Նիկոլ Փաշինյանը փակում է Վարդենիսի պետական մի քանի հաստատություն, որոնք սասարկում էին բնակչությանը․ Մոսկվայում ապրող հերը զանգել է Գնելին, ասել է՝ այ տղա ջան, որ էդ սաղ փակել են, կարող ա Նիկոլը դա էլ է հանձնում, իրենից սպասելու է, ինչի՞ ես մնացել, հել արի․ Գնելը հավաքել է իր երիտասարդ ընտանիքն ու գնացել։ Դե հիմա ասեք, ո՞վ ինչ կապ ունի։ Նիկոլն ասում է՝ արտագաղթի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, մինչև 11-րդ պատճառը մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի  հետ։ Եթե կա սոցիալական պատճառ, դա էլ է կոնֆլիկտային միջավայր, արդարության պակասն էլ։ Այո, կա կոնֆլիկտային միջավայր, իսկ դա ու՞մ պատասխանատվության հարցն է, Ժորայի՞, Արտուշի՞, մենակ չասես նախկին նախագահների, նրանք իրենցն արել-գնացել են, դու ես հիմա։ Կասե՞ս ո՞վ է մեղավոր, որ դու եկել ես, մեծ-մեծ խոսալով, արդարություն վերականգնելու, բայց ստեղծել ես ու խորացրել ես կոնֆլիկտային միջավայր ու դա էլ հերիք չէ, թշնամին ինչ ասում է՝ անում ես։ 

Հենց այսօր վարորդները գործադուլ են անում, որը իրենց սահմանադրական իրավունքն է, ՍՄՍ-ով նաև նրանց եք գործից ազատում, վարորդն ասում է՝ 4 երեխա ունեմ, ո՞նց պահեմ, արտագաղթելու եմ դրսում վարորդ աշխատեմ։ Հիմա ո՞վ է էդ միջավայրի մեղավորը։ Երեկվա օրինակն եմ բերում։ Էնքան եք ամեն ինչ այլանդակել, որ վատ օրինակ բերելու համար շատ հեռու գնալ պետք չէ, ամեն օր կա․ ՍՄՍ-ով պաշտոնանկ արված Կարեն Անդրեասյանի փոխարեն ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը։ Կարդում եմ անունը, բան չի ասում, մտածում եմ՝ էս Նիկոլից չէ, էս ո՞նց ա առանց թիկունքի, պատահական իրավաբանի նշանակել ԲԴԽ նախագահ։ 10 րոպե զարմանալուց հետո մամուլը գրում է՝ Արթուր Աթաբեկյանը Վահե Ղալումյանի հորաքրոջ որդին է։ Իսկ ո՞վ է Վահե Ղալումյանը․ Նիկոլի քավորը։ Բա եթե դուք սաղ պաշտոներին նշանակում եք ձեր բարեկամներին, ու հենց այդ պատճառով բա նորմալ մասնագետը ի՞նչ պետք է անի, եթե ոչ հավաքի ճամպրուկները։

Քո հետ քայլածներից մեկին նշանակել ես նախարար, 2018 թվականին, ինքը վերցրել ա գերանդին ու նախարարությւոնը հնձել ա, նորմալ մասնագետներին հանել ա, իր բարեկամներին, ձեզ հետ քայլած անբաններին լցրել համակարգ․ 16 տարվա նորմալ մասնագետը մնացել ա անգործ, լքել ա համակարգը, ուրիշ երկրում մրցույթ է եղել, հաղթել-գնացել ա։ Այսինքն՝ քո երկրում դարձել է անարդարության զոհ, գնացել է, ի՞նչ արտաքին քաղաքականություն։ Բիզնեսմենը ունեցել է կոնֆլիկտ պետության հետ, դիմել է դատարան ու դատարանը ակնայտ ապօրինի որոշում է կայացրել։ Բիզնեսը, իր ներդրումը հանել, փակել է ու գնացել երկրից։ Նիկոլը կասի՝ Ադրբեջանի հետ հարաբերության բացակայության  պատճառով է։ Քաղաքացին վեճ է ունենում պետական հիմնարկի հետ ու դատարանը կայացնում է հօգուտ պետական հիմնարկի, հօգուտ ՔՊ-ականների, որովհետև ունենք ՍՄՍ-ով կառավարվող համակարգ։ Մեր դատարանները մի լավ գիծ ունեին շուտվանմից եկած՝ եթե աշխատանքից ազատելու համար դատի էին տալիս, միշտ ազատվողի օգտին էր լինում վճիռը, 90 և ավելի տոկոսով։ Նիկոլենք, չնայած որ ժողովրդի անունից են խոսում գիշեր-ցերեկ, տեսան, որ էդպես իրենք տուժում են, տուգանքներ վճարում, էս վերջում օրենք փոխեցին, որ եթե պետաշտոնյաին ազատում են աշխատանքից, ճիշտ է։ Դե որովհետև, հիմա իրենք են հանողը, իրենց բարեկամներին տեղ պետք ա, չէ՞, ազատեն, փոխեցին, որ իրենց հարմար լինի։ Սա արտագաղթի պատճառ կարող է լինել։

Նիկոլ Փաշինյանը ներգաղթի ծառ էր տնկում հեղափոխության օրերին, միլիոնավոր հայերի ներգաղթ խոստանում։ Բայց փաստ է, որ գլուխներն առած փախչում են։ Մարդը կարդում ա լրահոսը, տեսնում է, որ ամեն օր կրակոցներ են, վիարվորներ են, զոհեր են քաղաքի մեջտեղում, սահմանից անգամ իշխանությունն է վտանգ կանխատեսում, երեխաներին տանում է անվտանգ միջավայրում ապրելու։ Մեղավորը ո՞վ է։ Մարդը բիզնես է դրել, մասնակցում է 14 տենդերի, 14-ն էլ պարտվում է, չնայած որ ներկայացրել է նորմալ գին, ցույց է տվել աշխատանքը կատարելու բավարար ռեսուրս․ տենդերները շահել են ամեն անգամ պաշտոնյաների հարազատները, այն էլ՝ ՔՊ-ական, վեշերը հավաքել է ու գնացել Կալիֆոռնիա։ Տենդերներից կոռոպցիայի հոտ է փչում, գուցե անձամբ էլ դրա մեջ եք, ընտանիքով։ Էսօր կարդում եմ՝ Աննա Վարդապետյանը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է կոռուպցիայի դրսևորումներին։ Սրանց անդրադարձել ե՞ք։ Եթե ՔԿ նախագահը խոստովանում է, որ ինքը աշխատելով արդարադատության ոլորտում, զանգեր է ստանում ՔՊ-ից, ուրեմն սովորական քաղաքացին, որը զանգելու տեղ ու ձև չունի, պետք է հույսը կտրի արդարադատությունից, ու համապատասխան եզրակացություններ է անում։   

Դու եկել ես իշխանության այլ լոզունգներով, բայց բերել ես աղետ, հիմա էլ ասում ես՝ սաղ աշխարհով անվտանգության երաշխիք ենք փնտրում, մենք թույլ ենք, պետք է կատարենք Ադրբեջանի պահանջները։ Լավ, ԱԺ-ում ելույթ ունեցար, ժամանակ ու խոսքեր սպառեցիր, քեզ լսողը ի՞նչ ա անելու, բացի հայհոյելուց։

Նիկոլն ասում ա՝ բոլորն արտագաղթում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կոնֆլիկտի պատճառով։ Քա՞նի հազար հոգի է արտագաղթել, որովհետև ինքը նորմալ մասնագետ է, գործից հանել ես, պաշտոնի ես նշանակել քավորիդ, եղբորդ տղուն, աներձագիդ, սանիկիդ, բաջանաղիդ, երեկ էլ իմացանք՝ անգամ քավորիդ հորքուրի գանձին։ Արտագաղթում են, որովհետև տեսնում են՝ մի քանի անբան քայլելով եկան դարձան միլիոնատերեր, իսկ իրենք միջին խավից դարձան աղքատ։ Արտագաղթում են, որովհետև ասել ես տրանսպորտը չպետք է թանկանա, բայց թանկացել ա․ արտագաղթում են, որովհետև ասել ես Արցախը Հայաստան է, բայց ոնցոր Սյունիքն էլ Հայաստան չէ քո հաշվարկներով․ արտագաղթում են, որովհետև պաշտպանության նախարարը, որ սեփական կատու չուներ, դղյակ ունի արդեն, Գնել Սանոսյանն էլ․ արտագաղթում են, որպեսզի փողոցներում վարչապետի շարասյունը չգցի ավտոյի տակ ու սպանի, մնա անպատիժ․ իրենց տղերքին փախցնում են երկրից, որովհետև զինվորը խրճիթում զոհվում է, ոչ մեկը պատասխան չի տալիս․ արտագաղթում են, որովհետև 5 հազար զոհ եք տալիս պատերազմում ու ասում եք՝ կարայի չտայի։ Արտագաղթում են, որովհետև փայ եք մտնում բիզնեսին․ արտագաղթում են, որովհետև ամեն մեկի հաշվով 3 հազար դոլարի պարտք եք վերցրել, գնում են, որ չտան։ Արտագաղթում են, որովհետև խաղաղություն ես խոստացել, բայց չես կարողանում բերել․․․

Քո մոտ հարց չի առաջանո՞ւմ, թե էդ ոնց եղավ, որ 2018-ին արտագաղթը պակասեց, բայց հեղափոխությունից հետո արագացավ․ ուրեմն մարդկանց սպասելիքները չես արդարացրել։

Կարճ ասած՝ մեր անկախ պատմության մեջ, իմ հիշելով, միայն 3 տարի է եղել, որ արտագաղթն ավելի պակաս է եղել, ներգաղթից․․․ դրանք 2005-6-7 տարիներն էին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակները, կոնֆլիկտ Ադրբեջանի հետ, այն ժամանակ էլ կար, Թուրքիային ավելի շատ մեր կողմն էր հաթաթա տալիս, քան իրենք մեզ, Քոչարյանը, դեռ Տեր-Պետրոսյանն էր կարծեմ կոչել, իբր պատերազմի կուսակցությունն էր․ դե երևի ինքը՝ խաղաղության․․․ Ես էլ ասում եմ, բա էդ ո՞նց եղավ, որ այդ տարիներին ամենից խաղաղն էր ու ներգաղթ էր, իսկ իբր դու էլ խաղաղության դրոշը ձեռքիդ բերում ես թե՛ պատերազմ, թե՛ արտագաղթ։ Եզրակացությունս էլ նա է, որ միայն ասելով չէ, նաև ճիշտ աշխատել է պետք․․․ Չնայած, գուցե լավ էլ ճշգրիտ աշխատում եք, Ադրբեջանի օգտին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>