Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը

Կաղոթենք, որ Աստված հեռու պահի Հալեպի հայությանն ամեն տեսակ վտանգներից․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սիրո և զորակցության պատգամ է ուղղել հալեպահայությանը: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից: Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ Հալեպը կրկին տագնապի մեջ է: Նա ընդգծել է, որ անցնող տասնամյակների ընթացքում տարբեր տագնապներ են հարվածել Միջին Արևելքի մշակութային, կրոնական և ազգերի համակեցության պատմական քաղաքը, և Հալեպի հայերը ևս կրել են այդ ամենի ծանր հետևանքները:

«Հայ ժողովրդի պատմության գլխավոր էջերում միշտ կենտրոնական ներկայություն է ունեցել Հալեպը՝ տնտեսական, մշակութային, կրոնական և ազգային իմաստով: Իր եկեղեցիներով, մշակութային, կրթական ու ընկերային կենտրոններով և իր հայաշունչ մթնոլորտով Հալեպը ճառագող ներկայություն է ունեցել հատկապես սփյուռքի հայության կյանքում: Ղեկավարներ, ուսուցիչներ, մտավորականներ, հոգևորականներ ու հասարակական գործիչներ Լիբանանից սկսած մինչև Երևան, եվրոպական երկրներից սկսած մինչև Ատլանտյան օվկիանոսի ափերը խոր արմատներ ունեն Հալեպում»,-նշել է Արամ Ա կաթողիկոսը:

Նա ընդգծել է, որ այսօր տագնապի մեջ գտնվող Հալեպի հայությունը միայնակ չէ, և բոլորը հալեպահայության կողքին են աղոթքի, սիրո, զորակցության միջոցով: Կաթողիկոսի խոսքով՝ Հալեպը հայ ժողովրդի համար անցյալ չէ՝ իր փառքի օրերով, իր կարևոր իրագործումներով ու առանցքային դերակատարությամբ. Հալեպը միշտ պիտի մնա ներկա ու նաև՝ ապագա:

«Ազգի հզորության աղբյուրն իր հավաքական հավատքն է, տագնապներին դիմագրավելու իր հավաքական կամքն է, ապագան կերտելու հավաքական հույսն է: Այսպե՛ս էի հավատում Հալեպի հայությանը: Մենք այսպես տեսանք ու վկայեցինք, երբ շուրջ տասը տարի առաջ տագնապի օրերին այցելեցինք Հալեպ ու մեր ժողովրդի կողքին կանգնեցինք: Այսպես տեսանք ու վկայեցինք, երբ երկրաշարժի օրերին մեր ժողովրդի զավակների հետ քայլեցինք Հալեպի հայաշատ փողոցներում: Հուսահատությունն ու անորոշությունը հեռու են Հալեպի հայության կյանքից: Մենք միշտ եղել ենք ու պիտի մնանք Սիրիայի կողքին:

Մենք չենք մոռանա, որ Հայոց ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի զավակներին ընդունող առաջին երկիրը Սիրիան էր, հետևաբար մեր ժողովրդի կապվածությունը Սիրիայի հետ պետք է ամուր մնա»,-շեշտել է Արամ Ա կաթողիկոսը: Նա իր բարձր գնահատանքն է հայտնել Առաջնորդ Սրբազանին և ազգային իշխանությանը, հայկական համայնքի բարօրությանը լծված բոլոր կազմակերպություններին, ժողովրդի առօրյա կարիքները հոգացող երիտասարդներին, որոնք գիշեր ու ցերեկ մեծ նվիրումով ծառայում են հայ ժողովրդին:

«Ջերմորեն ողջունում ենք այս տագնապը միասնական ոգով ու ճիգով դիմագրավելու Հալեպի հայության ամուր կամքը: Կաղոթենք, որ Աստված հեռու պահի Հալեպի հայությանն ամեն տեսակ վտանգներից: Թող սերն ու խաղաղությունը կամար կապեն Սիրիայի ժողովրդի կյանքի վերևում»,-եզրափակել է Արամ Ա կաթողիկոսը: Նախորդ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել Իդլիբի և Հալեպի նահանգներում։ Նրանց հաջողվել է արագ վերահսկողության տակ առնել մի շարք բնակավայրեր, ինչպես նաև Հալեպը։ Հալեպի գրավումը Սիրիայի հակակառավարական ուժերի ամենամեծ հաջողությունն է վերջին տարիների ընթաքում։ 2016 թվականից ի վեր Սիրիայի կառավարությունը լիակատար վերահսկողության տակ էր վերցրել քաղաքը։

Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Իրանի աջակցությունը վայելող հարյուրավոր իրաքցի մարտիկներ անցել են Սիրիա, որպեսզի կառավարական ուժերին օգնեն գրոհայինների դեմ պայքարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>