Զուգարան ունենալու պահանջի համար մարդկանց գործից հանելը նաև մեծ անբարոյականություն է. իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է փաշինյանա-ավինյանական իշխանության կողմից գործադուլ արած վարորդներին գործից ազատելու խայտառակագույն երևույթին, ֆեյսբուքյան էջում գրել է. «Գործադուլի իրավունքը աշխատողների ամենահիմնարար կոլեկտիվ իրավունքն է։ Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող։ Իսկ երբ մարդկանց ուզածը սոսկ տարրական կենցաղային պայմաններն են - օրինակ, շատ կներեք, զուգարան ունենալը, ապա այդ պարագայում մարդկանց գործից հանելը նաև մեծ անբարոյականություն է։
Համերաշխությունս ավտոբուսների վարորդներին»։