«Որպես հասարակություն պետք է ամեն ինչ անենք՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները թեթևացնելու»,- Լևոն Քոչարյան
Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը գրել է. «Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։
Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ամեն օր առնչվում են այնպիսի խնդիրների հետ, որոնց մասին մեծ մասն անգամ պատկերացում չունի:
Մենք որպես հասարակություն պետք է ամեն ինչ անենք հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները թեթևացնելու, կյանքի որակը բարելավելու ու ներգրավվածությունն ապահովելու համար»: