ՄՅՈւ-ն հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային րոպեներից (Տեսանյութ)
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Դերբիի» հետ:
Մանչեսթերյան ակումբը հաղթանակ տոնեց 2:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային րոպեներից: Մեր ընտրանու ֆուտբոլիստը խաղաց 45 րոպե և ընդմիջումից հետո նրան փոխարինեց Ռոմելու Լուկակուն:
«Մանչեսթեր Յունայթեդ» -«Դերբի»՝ 2:0
Գոլերը՝ Լինգարդ (84), Լուկակու (90)
Zham.am