Սիսիանում և Գորիսում բնակիչների հետ ունեցանք շատ ջերմ և անմիջական հանդիպումներ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կորցնում է իշխանությունը, ողջ մաղձը ժողովրդի վրա է թափում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
20
Հունիսի 7. թռիչքային զարգացում կամ թռիչքային կործանում. Երվանդ Բոզոյան Դավթաշե՜ն, միացի՜ր, որ փոխենք։ N 7 Ընտրությունը հայկական և ադրբեջանական օրակարգերի միջև է. Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (տեսանյութ) Փաշինյանը փորձում է կրկնել Հիտլերի փորձը՝ «մասկի շոու» ձևով, ինչպես նացիստները հրկիզեցին Ռեյխստագը, սակայն պատմությունը նմանակողներին չի հավատում Փաշինյանին պետք չէ ներել, ինքը լավ գիտի՝ ինչ է արել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին. 15-0՝ հօգուտ Ծառուկյանի (տեսանյութ) ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երբ ղեկավարը հիստերիայի մեջ է, դա վատ նշան է. Խաչիկյան Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը Հունիսի 7. թռիչքային զարգացում կամ թռիչքային կործանում. Երվանդ Բոզոյան Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ Արձանագրվել է պաշտոնական դիրքի և վարչական ռեսուրսի չարաշահման 16 դեպք.«Արդար քվե»-ի տվյալները Ալիևը ծաղրել է Մակրոնին Փաշինյանը ընդդիմադիր չորս քաղաքական գործիչների սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով. ՔԻՀԿ Ներքին խաղաղություն չունեցող մարդը չի կարող խաղաղ խոսել. Հայր Ռուբեն 4 կուսակցության 18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Դավթաշե՜ն, միացի՜ր, որ փոխենք։ N 7 Սիսիանում և Գորիսում բնակիչների հետ ունեցանք շատ ջերմ և անմիջական հանդիպումներ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ապագա գյուղ․ հունիսի 7-ին ընտրի՜ր ✅7-ին (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ընտրությունը հայկական և ադրբեջանական օրակարգերի միջև է. Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (տեսանյութ) Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա Փաշինյանը փորձում է կրկնել Հիտլերի փորձը՝ «մասկի շոու» ձևով, ինչպես նացիստները հրկիզեցին Ռեյխստագը, սակայն պատմությունը նմանակողներին չի հավատում «Կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը»․ Արման Աբովյան Ոստիկանական խմբեր՝ Երևանից մինչև Լոռի «Բերանս մի՛ փակի». ինչպես զոհվածի հարազատին հեռացրին հավաքի վայրից 1 շիշ օղի, 4 տուփ պանիր, 3 հատ երշիկ․ ի՞նչ է նվիրել Մոսկվան Փաշինյանին Գրում են՝ էս գիժը դեղերը չի խմել (տեսանյութ) Նիկոլին պետք է քաղաքական թարս ապտակ տալ (տեսանյութ) Հայաստանը երբեք նման ափռ-ցփռ դուրս տվող ղեկավար չի ունեցել (տեսանյութ) Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին Իշխանության համար օրենք չկա. «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ»

Ադրբեջանին միայն պետք է «բղավել» Փաշինյանի վրա՝ իր նպատակներին հասնելու համար. Յակով Կեդմի (տեսանյութ)

Իսրայելի «Նատիվ» հետախուզական ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին Alpha News-ին մեկնաբանել է Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադարը, Սիրիայում տիրող իրավիճակը, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում՝ Թրամփի՝ նախագահ վերընտրվելուց հետո և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները։

Փորձագետի կարծիքով՝ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադարի հետ կապված հարցը լուծված է։

«Որպեսզի հասկանանք, թե ինչով է պայմանավորված հրադադարը Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև, մենք նախ պետք է հասկանանք, թե ինչպես է այն սկսվել, ինչերն են եղել յուրաքանչյուր երկրի պատճառներն ու նպատակները։

Ինչպես ցանկացած երկրում, մենք (Իսրայելում) նույնպես ունենք տականքներ ու մոլեռանդներ, ովքեր պահանջում էին և ասում, որ կարիք չկա լքել Լիբանանը, քանի դեռ «Հըզբոլլահն» ամբողջությամբ չի ոչնչացվել։ Բայց նման նպատակ երբեք չի դրվել, քանի որ «Հըզբոլլահին» ոչնչացնելու համար անհրաժեշտ է գրավել ողջ Լիբանանը, և մենք չենք պատրաստվում դա անել։ Դուք կարող եք հասնել անվտանգության՝ առանց դրա:

Բայց կրոնական մոլեռանդները և ազգայնական ֆանատիկոսները, նրանք քիչ են, բայց դեռ կան իսրայելական հասարակության մեջ, դեմ էին դրան: Ասացին, որ պետք չէ պայմանագիր, զինադադար կնքել, էլի կխախտեն, ինչպես միշտ են արել, և մենք պետք է շարունակենք ռազմական գործողությունները։ Բայց նրանց չլսեցին, կառավարությունը, բանակը, հետախուզությունը պնդեցին, որ այս պայմանագիրն ընդունվի, և այն ընդունվեց։ Հարցն արդեն լուծված է»,-ասել է Կեդմին։

Խոսելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին՝ նոր նախագահի գալուստով, փորձագետն ասել է, որ Դոնալդ Թրամփը (ԱՄՆ նորընտիր նախագահը) պատրաստվում է վերջ դնել բոլոր ռազմական հակամարտություններին, որոնցում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված է Ամերիկան։

«Առաջին բանը, որ կսկսվի, երբ Թրամփը ստանձնի պաշտոնը, և դա արդեն սկսվել է, բանակցություններն են Իրանի հետ։ Թրամփը խոսել է այդ մասին, իրանցիներն էլ են խոսում դրա մասին։ Նրանք նույն բանակցություններին մոտենում են տարբեր տեսանկյուններից, բայց ընդհանուր բան ունեն։ Թե՛ Իրանի արտգործնախարարները, թե՛ Իրանի ներկայացուցիչները հայտարարել են, որ եթե պատժամիջոցները չեղարկելու և Իրանի միջուկային զենքի հարցը կարգավորելու պայմանավորվածություն չլինի, ապա Իրանը կանցնի միջուկային զենքի ստեղծմանը։ Սրանք են նրանց պայմանները բանակցություններ սկսելու համար։

Թրամփի պայմանները, ինչպես նա հայտարարեց, «եթե չհամաձայնեք միջուկային զենքի մշակումը դադարեցնելու համաձայնագրին, մենք մեծապես կուժեղացնենք պատժամիջոցները և ամբողջությամբ կխաթարենք Իրանի տնտեսությունը»:

Ե՛վ Իրանը, և՛ ԱՄՆ-ն ունեն ընդհանուր դիրքորոշում. բանակցությունները պետք է հանգեցնեն Իրանի դեմ պատժամիջոցների դադարեցմանը, իսկ մյուս կողմից՝ Իրանում միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի։ Կարծում եմ՝ նրանք բավականին արագ համաձայնության կգան, քանի որ և՛ Իրանի նոր նախագահը, և՛ նրան իշխանության բերածները նպատակ ունեին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ և բարելավել ու կարգավորել հարաբերությունները Իրանի և Եվրոպայի, Իրանի և ԱՄՆ-ի միջև:

Բացի այդ, Թրամփը ասել է, որ իր՝ նախագահ լինելու վերջին ժամկետում երբեք ոչ մի պատերազմ չի սկսել, և այս ժամկետում նա պատրաստվում է վերջ դնել բոլոր ռազմական հակամարտություններին, որոնցում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված է Միացյալ Նահանգները»,- նշել է Կեդմին։

Փորձագետի կարծիքով՝ Բաքուն Հայաստանի վրա հարձակվելու պատճառ չունի, քանի որ Փաշինյանն արդեն ընկնում է Ադրբեջանի տակ:

«Որպեսզի Ադրբեջանը հասնի իր նպատակներին, Հայաստանի ներկայիս վարչապետի օրոք պետք է ընդամենը մատնացույց անել դա, և նա անմիջապես անում է այն, ինչ իրենից խնդրում են, ինչ արվել է մինչև այսօր։ Վերջին ամիսներին նա կատարում էր Ադրբեջանի բոլոր պահանջները և կշարունակի կատարել։

Հայաստանի վրա հարձակվելու պատճառ բացարձակ չկա, քանի որ նա (Փաշինյանը) արդեն զիջում է ու ընկնում Ադրբեջանի տակ։ Այնպես որ, Փաշինյանի հետ Ադրբեջանի համար շատ-շատ հեշտ է, նա նման է պլաստիլինի, ճնշում են, և նա համաձայն է։

Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Հայաստանում Փաշինյանի օրոք, միայն դա է հաստատում: Ես սա չեմ կարող անվանել այլ կերպ, քան դավաճանություն հայ ժողովրդի և հայկական պետության շահերի նկատմամբ։ Եվ հետո թող հայ ժողովուրդը որոշի, թե որքան ժամանակ է հանդուրժելու այս տականքին ու դավաճանին, ով Հայաստանը հասցրեց ներկայիս վիճակին և պատրաստ է շարունակել հետագա ընթացքը։ Ադրբեջանը կարծում է, որ կարող է ավելիին հասնել։ Եվ այսպես, նա փորձում է ավելիին հասնել։

Այն, որ որոշ զիջումներ արվել են, թերևս բավարար չէ Ադրբեջանի համար, որ նա ավելի շատ իրավունք ունի և կարող է հասնել դրան»,-եզրափակել է Կեդմին:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>