Եթե բարձրագույն պաշտոնի հնարավոր է հասնել առանց բանակային ծառայության, դա ուղերձ է․ Արա Պողոսյան
Դիտել նաև
«Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան
«Եթե մրցույթի անցկացման հասցեն «պետական գաղտնիք» է, դժվար չէ կռահել դրա արդյունքը»․ Անուշ Պողոսյան
«Նախարարի տեղակալներից մեկը գործառույթներ չունի, բայց չի զրկվել պարգևավճարներից»․ Անուշ Պողոսյան
Իշխանական ամրոցը փուլ կգա, երբ նրանց ականջներին կհասնի արդար ցասման ձայնը… Արա Պողոսյան
«Մեկօրյա պատերազմում Ադրբեջանը բախվել է կոշտ դիմադրության»․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պաղոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Պետականության և հատկապես Բանակի նկատմամբ վերաբերմունքը արտահայտվում է նաև ու հատկապես պետական բարձրագույն պաշտոններում նշանակումների միջոցով։ Եթե բարձրագույն պաշտոնի հնարավոր է հասնել` առանց բանակային ծառայության, դա նշանակում է ուղերձ ժողովրդին, որ ծառայությունից կարելի է խուսափել ու դա ոչ մի բացասական հետևանք չի ունենա քո ամբիցիաների վրա։ Իսկ երբ պետական ամենացածր պաշտոնից սկսած պարտադիր պայման է դառնում զինվորական ծառայության առկայությունը, այդ պարագայում նաև ծառայության նկատմամբ է փոխվում վերաբերմունքը։
Հ.Գ. Ինչպես ժողովուրդն է ասում, «ինչ ցանում ես, այն էլ հնձում ես»»:

