Հայաստանում փաշինյանական բռնատիրության հովանավոր և հայության մի թշնամի էլ է հեռանում՝ Բորելը
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ նոյեմբերի 29-ին կավարտի աշխատանքը ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնում։ Նա գործերը կփոխանցի Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասին, որը կփոխարինի իրեն։
Հիշեցնենք, որ ԵՄ սույն «բարձր ներկայացուցիչը» Արցախի հայաթափման Փաշինյան-Ալիև-Էրդողան պայմանավորվածության «քավորներից» է և, բնականաբար, նմանապես պատասխանատու է հայ ժողովրդի դեմ գործված այդ ոճիրի համար: Գործնականում, Բորելը դրսևորվել է որպես հայության հանդեպ թշնամաբար կանխատրամադրված գործիչ: ԵՄ այդ «բարձր ներկայացուցիչը» նաև ծպտուն չի հանել Հայաստանում փաշինյանական ռեժիմի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վայրագ ու բազմաթիվ ոտնահարումների վերաբերյալ: