«Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկում է Երևանում «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը
Սիրելի քաղաքացիներ,
Վաղը`ժամը 15:00-ին, Վարչական դատարանը կոլեգիալ կազմով բանավոր կարգով քննելու է Իմ և Andranik Tevanyan-ի գլխավորած «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում պատրաստված դիմումը, որով վիճարկում ենք Երևան քաղաքում «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը:
«Կարմիր գծերի» թանկացման միակ նպատակ հռչակվել էր Երևանի կենտրոնի բեռնաթափումը, որի ձախողմանը, ինչպես միշտ, ականտես ենք լինում ամեն օր:
Միաժամանակ միակամ ենք, որ իրավունքի գերակայությունը պիտի հաղթի, որպեսզի այսուհետ որևէ իշխանություն չփորձի իր անարդյունավետ գործունեությունը կոմպենսացնել քաղաքացու հաշվին:
Դատական նիստը հրապարակային է:
Շնորհակալություն
Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից