Հայկական կողմը հանցավոր անգործության է մատնված. Կարեն Միրզոյան
Արցախի նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում նկատում է, որ Լեհաստանի նախագահի այցը պատահական չէր:
Հարցազրույցի հիմնական թեզերը.
Հայաստանի իշխանությունները շատ հեռու են Եվրոպայից, պաշտոնանկությունների այս տեղատարափը աֆրիկյան ցեղախմբի ներսում ընթացող հարաբերություններ են հիշեցնում:
Վրաստանից շատ բան ունենք սովորելու:
Թրամփը ապացուցեց, որ կարողանում է անակնկալներ մատուցել:
Մեզ համար տնտեսական գործոնը գնալով ավելի կարեւոր է դառնում, երկար խուսանավել չեն կարողանալու:
Մարդը նպատակ է ունեցել անել հայտարարություն, որը սպասարկում է Ադրբեջանի շահը: Դրա ամենալավ պատասխանը տվեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:
Հայաստանի պատմության ընթացքում երբեք չի եղել ադրբեջանական համայնք հասկացությունը:
Շատ շուտով Հայաստանի նկատմամաբ Ադրբեջանի պահանջները ավելանալու են:
Հայկական կողմը հանցավոր անգործության է մատնված:
Բավական բարձր եմ գնահատում հնարավոր ագրեսիայի հավանականությունը, Ադրբեջանը շարունակում է զենք գնել եւ վարժեցնել բանակը: