ՊՆ-ն` Ջերմուկի դիրքերից հետ քաշվելու լուրերի մասին
Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ «Փաստերի ստուգման հարթակը» կապ է հաստատել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ, որը հերքել է այդ տեղեկությունը:
«Անհեթեթություն է, ՀՀ ԶՈՒ-ն շարունակում է լիարժեք իրականացնել իր ծառայությունը և պատշաճ կատարել պարտականությունները. Պաշտպանության նախարարությունը առաջնագծի վերաբերյալ իրազեկում է հանրությանը, ուստի հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- ասել է Թորոսյանը։