Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան
10
Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
«Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Առնետների ժամանակը Սամվել Կարապետյան. Հպարտ եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու մեղադրանքի համար Ես, Քոչարյանը երկար ժամանակ եղել ենք այնտեղ, մեզ համար նոր բան պետք է մտածի. Սամվել Կարապետյան Քաղաքական ճգնաժամն իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել. ՀՅԴ Բյուրո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի հայտարարություն է արել ՀԱՕԿ-ը կանգնած է Ծառուկյանի կողքին Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Սողացող բռնապետություն

Հիմա՞ ով է ուտում էդ փողերը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երեք երեխաների հայր Սամվելը դժգոհ պատմում է․ իր մեքենայով հաց էր ցրում առավոտ գիշերով ու ընտանիքը պահում։ Երևանի խաչմերուկներում երեք անգամ նկարվել է, մի հատ ընկել է ԴԱՀԿ-ի տակ, տարվա ընթացքում բալերը վերջացել են, ու Սամվելը զրկվել է մեքենա վարելու հնարավորությունից, մինչև հաջորդ տարի։ Ասում եմ՝ բայց խախտում ես արել, տեսախցիկը նկարել է։ Պատասխանում է՝ հա, բայց Նիկոլն ասում էր՝ ժողովուրդ ջան, Երևանի խաչմերուկների տեսախիցիկները ոչ թե տուգանելու համար պետք է լինեն, այլ երթևեկությունը վերահսկելու։ Այնինչ ինձ սարքել է տուգանքի մատերիալ ու երեխաներիս զրկել հացից։ Սամվելն ասում է, որ 2018-ի գործընթացներին միանալու շարժառիթը եղել է արագաչափերը հանելու ակնկալիքը։ Ասում է՝ հեղափոխություն են անում իշխանությունից դժգոհ մարդկանց կյանքը բարեփոխելու համար, ոչ թե հացից զրկելու։

Մի քանի թեմա կա, որոնց հաճախ եմ անդրադառնում, և շարքը միշտ թարմացվում է․ մեկը ազգուտակով պաշտոնյաներն են, մեկը ՔՊ-ականների կոռուպցիան է, շռայլ, չհիմնավորված ծախսերն են, արտաքին պարտքի ամենշաբաթյա ավելացումն է ու նման թեմաները։ Այդ շարքում է այս իշխանության օրոք ներմուծված նոր հարկատեսակները, նոր տուրքերը, տուգանքներն ու եղածների ավելացումը։ Հեղափոխական տեմպերով դրանք ավելացել են։

Կարդացի, որ եթե 2022թ․ ամբողջ տարին կարմիր գծերի վճարները եղել են 680 մլն դրամ, ապա 2024թ․ 7 ամիսներին՝ ավելի քան 1,5 մլրդ դրամ։ Ասում էին՝ ոչ թե փողի համար ենք թանկացնում, այլ՝ որ շատ օգտվեն հասարակական տրանսպորտից․ բայց նաև հասարակական տրանսպորտն են թանկացրել՝ մինչև 300 դրամ։ Բուժքույր Սոնան շաբաթական երեք օր է աշխատում, փոխում է երկու տրանսպորտ․ եթե թանկացավ՝ ստիպված պետք է դուրս գա գործից, որովհետև եթե առաջ վճարում էր 600 դրամ մեկ շաբաթվա համար, հիմա պետք է վճարի 1800 դրամ։ Ավինյանը, որ հարմարավետություն էր խոստացել, հիմա ասում է՝ կա՛մ թալանվիր կա՛մ դուրս արի գործից։

Իբր խոսում են թանկացման արդյունքում տրանսպորտի որակը բարձրացնելու մասին։ Հարց տամ, էլի, օրինակ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարող ա՞ չգիտեր թանկացման արդյունքում տրանսպորտի որակ բարձրացնելու մասին։ Գազելները հաներ ու արտերկրից գնել ավտոբուսներ։ Ավելին ասեմ, տատս էլ լինի, թանկացման ճանապարհով կարող է տրասպորտի որակ բարձրացնել։ Կոնկրետ դուք՝ այս իշխանության անդամներդ, առաջ ասում էիք՝ 100 դրամը առանց այն էլ թանկ ա, գծատերերը միլիոավոր դոլարներ են աշխատում․ հիմա որ 300 դրամ եք սարքում, ովքե՞ր են էդ միլիոնավոր դոլարներն աշխատելու։ Էն ժամանակ չէիք ասում հարց չկա, տրասպորտը թանկացրեք, որակը բարձրացրեք, ասում էիք՝ անթույլատրելի է։ Հիմա էլ ժողովորւրդն ասում է՝ դուք չէի՞ք ասում անթույլատրելի է, դե մի թանկացրեք։ Դուք եք կարմիր գծեր թանկացնում, տեղական տուրքեր ավելացնում, աջ ու ձախից ասում եք փող եկավ, դե մի բարեփոխեք առանց թանկացնելու։ Արդար լիներ, որ տրանսպորտը չթանկացնեիք, պարտքերը չվերցնեիք, էն որ ասում էիք 100 դրամով հնարավոր է, այ դուք էդ 100 դրամով նորմալ ծառայություն մատուցեիք ու ապացուցեիք, որ թալանում են նրանք, դուք բարեփոխում եք։

Այս տարվա 9 ամիսներին 123 վարորդ տուգանվել է թանկացված կարմիր գծերի վրա, 500 մլն դրամի կարգի, 1 մլն 200 հազար դոլարից ավելի։ Հարկեր-հարկեր-տուրքեր-տուգանք ու էլի հարկեր-հարկեր-տուգանք․ Նիկոլի կոնցեպտն է։ Պատգամավորն ահազանգում է, որ ոստիկանները Շիրակի մարզի բնակչին տուգանել են ոչ սպանդանոցային ծագման մսի համար։ 2020 թվականից Նիկոլը օրենքը կիրառում է․ նորմալ սպանդանոցներ չկան, եղածների մի մասն էլ չի գործում, բայց մարդկանց տուգանում են։ Քաղաքացին որպեսզի իր մեկ կովը մորթի, պետք է վճարի սպանդանոց հասցնելու համար, էնտեղից տեղափոխելու համար, 10 հազար էլ տա մորթման ծառայություններին։ Այսինքն՝ լրացուցիչ մտել են գյուղացու գրպանը։ Գյուղացին անասունը մորթել է, որ վարկերը փակի, Նիկոլը միսն առգրավել է։ Կապ չունի՝ որ կառույցն է առգրավել, իրենք պայմանական ասում են Նիկոլ։ Ամեն գերատեսչություն իր հերթին մարդկանց տուգանում է։ Պարեկները, կարդացինք, 1 մլն, 673 հազար հպարտ քաղաքացու տուգանել են։ ՆԳ թազա նախարարն ասում է՝ հաջորդ տարվանից ոստիկանության տեսախցիկներով կհսկեն ավտոյի մեջ վարորդն ինչ է անում քշելուն զուգահեռ ու կտուգանի։ Ջաններդ յուղեք։ Իբր բարեփոխումներ են արել՝ էլեկտրոնային դեղատոմս․ որոշումը լավ չի գործում, տուգանվում են դեղատները՝ միլիոններով։ 11,500 ծխող 2023-24թթ․ 90 մլն տուգանվել է։

Կառավարությունը նոր հարկային օրենսգիրք է բերել, որովհետև հինը, ինչպես Նիկոլն է ասում, ապապետական է։ Ու առաջարկում են բազմաթիվ ոլորտներում գործողներին շրջանառության հարկի դաշտից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ, բարձրացնել բեռը։ Խոսքը մի քանի տասնյակ հազար տնտեսվարողների մասին է՝ իրավաբանական, հաշվապահական, շինարարության, անշարժ գույքի, ճարտարապետական, առողջապահության և այլ ոլորտներ։ Ստացվում է՝ մի շարք ծառայություններ թանկանալու են։ Քաղաքացին կարող  ունենալ փաստաբանի կարիք, բայց թանկ ծառայության պատճառով չդիմել։ Այսինքն, հարկային տեռորի պատճառով սահմանադրական իրավունքը քաղաքացին չի կարողանալու պաշտպանել։

Շուտով սկսելու է եկամուտների համատարած հայտարարագրումը։ Դա ի՞նչ է նշանակում․ մտելու են քաղաքացու գրպանը, տուգանելու են։ 71 ՔՊ-ական պատգամավոր պետք է հայտարարագիր ներկայացնի, մի մասին սխալ է լրացված, հայցեր են կազմվում։ Երեկ փաստաբանները հրապարակում էին Ֆինանսների նախարարի հայտարարագրի անճշտությունները։ Բա 3 մլն քաղաքացին ո՞նց է ներկայացնելու հայտարարագիր։ Էդ օրենքով ՊԵԿ-ն էլ իրավունք է ստացել քիթը խորը խոթել քաղաքացու կյանքի մեջ, ուսումնասիրել։ Էլ չեմ ասում, որ ՔՊ-ական կառավարության պատճառով դրսում աշխատող քաղաքացին ստիպված է լինելու հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, որ հանկարծ երկու երկրում չհարկվի՝ այն երկրում, որտեղ աշխատում է, և այն երկրում, որտեղ գրանցված է։ Խոպանչիների օրինակն է․ Ռուսաստանում ասֆալտ է փռել, Հայաստանում էլ պետք է հարկ տաս, որովհետև  էստեղի ճամփեքով է խոպան գնացել։

Ուկրինական պատերազմը ՀՀ իշխանությանը հնարավորություններ էր տվել, բիզնես էին բացել ռուսները, մեր քաղաքացիները մեքենա էին ներկրում ու վաճառում ԵԱՏՄ-ում․ այլ ուղիներով էլ բյուջե փող էր մտնում։ Հիմա, սակայն, օդերը փակվել են, բայց ՔՊ-ականները ուզում են չզսպել իրենց ճոխ վայելքները։ Այսինքն, պետք է քերել սիրելի ժողովրդից։ Բյուջեն թերակատարվում է։

Լավ, հարկատուներին քամում են, իսկ ինչպե՞ս են վարվում նրանց փողերի հետ։ 1,4 մլն դոլար՝ Երևանի տոնական զարդարանքին, 9 մլն դրամ՝ ԱԺ կարիքների համար սև խավիարին ու եսիմինչին, 2,5 մլն դոլար՝ հայ-թուրքական չգործող մաքսատանը, 304 մլն դրամ՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրերին Երևանում մեծ համերգին, 135 հազար դոլար՝ Աննա Հակոբյանի նոր ամենագնացին, 8 մլն դոլար՝ տիեզերք բարձրացած անպիտան արբանյակին, էլ վարչապետի գավաթ, էլ ԱԺ դպրոց։ Միլիոններ են ծախսում, որ աշխարհի ամենապարապ միլիոնատերը՝ Վահագն Խաչատուրյանը, Աշխաբադում գրական երեկույթի գնա թիվ 1 բորտով։  1,3 մրդ դրամ, այսինքն՝ 4 մլն դորալարից ավելի, ՆԳՆ-ն տալիս է էլեկտրական ամենագնացներին։ Նիկոլն ասում է՝ հարսանիքներում թամադաները չեն խմում հարկ վճարողի կենացը, բայց խմում են զինվորների կենացը։ Հարկատուին սենց մի ծաղրիր, կենացը ջհանդամը խմես։

Կամ՝ դու ամեն ինչ անում ես, որ քաղաքացուց որքան հնարավոր է շատ փող քամես, բայց քաղաքացուն ի՞նչ ծառայութուն ես մատուցում։ Կարդում եմ՝ ձյուն է եկել, 300 հերոս հարկատուի ավտո ձյան մեջ կորել է։ Հարկատուն քեզ վճարում է բարձր հարկեր, բայց ձմեռը ավտոն թաղվում է ձյան մեջ, իսկ անձրևի ժամանակ Երևանում հայտնվում է ծովի տակ։ Կամ՝ հերոս հարկատուն քեզ հարկ է վճարում, դու մի հատ էլ արտաքին պարտք ես վերցնում էլի հարկատուի հաշվին։ Երեկ աբսուրդ բան տեղի ունեցավ․ առողջապահության փոխնախարարը ՍԴ-ում որևէ ձև չկարողացավ հիմնավորել 100 մլն եվրոյից ավելի վերցվող նոր վարկը, բայց ՍԴ-ն հավանություն տվեց։ Հարկատուն քեզ հարկ է տաիս, որ երկիր կառավարես, մի հատ էլ հարկատուի վզին կրկնակի պարտք ես ավելացնում, որովհետև երկիր կառավարել չգիտես։ Դուք փողը տվեք, ՔՊ-ն ծախսի ոնց ուզում է․ կարող է՝ Աննայի սիրտը հաջորդ տարի 250 հազար դոլարանոց ավտո ուզի, կարող ա՝ մարդ ու կին հաջորդ տարի 10 երկիր ավել են պլանավորել գնալ-տեսնել․ բա փող ա, չէ՞։

Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե ծռայությունը չեք կարողանում որակյալ ապահովել, չեք կարողանում պետությունը կառավարել այնպես, որ լինի հարմարավետ, անվտանգ, պարտքերը ավելացնում եք, գները թանկացնում եք, հարկ-տուրքերն ավելացնում եք, ամեն տեղից փողերը քերում եք, բա ո՞վ է ուտում էդ փողը, հիմա՞ ով է թալանում։ Ո՞վ է ուտում էդ փողերը, չէ՞ որ չեն ծառայում նպատակին։ Էդ փողերը ինչ-որ գրպանում են, ովքե՞ր են գրպանում, Ռուսաստա՞նը, Ամերիկա՞ն , նախկիննե՞րը։ Իհարկե՝ ոչ, դուք եք գրպանում։

Ու ամենից վիրավորականը գիտե՞ք ինչն է մեր մոլորված ժողովրդի համար․ որ ամաչում են անգամ իրենք իրենց խոստովանել․ բոլորը շատ լավ հասկացել են, որ սրանք ոչ թե ժողովրդի հոգսը թեթևացնելու կամ արդարություն վերականգնելու համար են, այլ իշանության են, որ մի բան առեն, փախցնեն, օգտվեն, «դե ժողովուրդը ոնց հարիֆ եղել ա, տենց էլ մնացել ու մնալու ա, մենք էլ էս գործին ենք էսօր-վաղը չենք լինի, բա մի բան չառնե՞նք, էսքան անեծքի տակ մտանք»:

Կարճ ասած՝ Նիկոլն ասում էր՝ հարկ վճարողը հերոս է։ Փաստորեն, ինչպես որ դատարաններով ընկել էր պատերազմի հերոսների հետևից, էնպես էլ հիմա ՊԵԿ-ով ու ԴԱՀԿ-ով ընկել է հերոս-հարկատուների հետևից։ Հերոսի լինել նշանակում է լինել Նիկոլի իշխանության թիրախ։ Չեմ ասում հարկ բարձրացնելը լավ է թե վատ, տուգանելը լավ է, թե վատ․ բայց երբ դու գալիս ես իշխանության ժողովրդի համար, առավել ևս ձևակերպում ես՝ ժողովրդին փրկելու համար, բայց ամեն քայլով բարդացնում ես մարցկանց կյանքը, ուրեմն ժողովրդին խաբել ես։ Այսօր չկա մի հարկ, չկա մի տուրք, տուգանք, որի մասին գրած լինի ՔՊ-ի ծրագրում, կառավարության ծրագրում, Նիկոլի խոստումների մեծ հատորների մեջ։ Դուք պարզապես խաբել եք մարդկանց»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>