Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում
Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պատերազմ Արցախում
Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան

Նիկոլի վախերն ու Գյումրիում «նախնական ընտրությունների» կապիկությունը

Գյումրին շատ խորհրդանշական քաղաք է դառնում:

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը 2018-ին Գյումրիից սկսեց իր քայլարշավը և, ի վերջո, հայտնվեց վարչապետի աթոռին:

2018-ին հայտարարվում էր, որ պետք է սոցիալական ու քաղաքական արդարություն հաստատել, կադրային հարցերում հրաժարվել «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքից: Ասվում էր նաև, որ իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին: Այս բոլոր հարցերում Նիկոլ Փաշինյանը խաբեց: Այդ խաբեությունը խտացված ձևով հիմա դրսևորվում է Գյումրիում:

Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կուլիսային ճնշումների միջոցով լուծարեց «Բալասանյան» դաշինքը և ստեղծեց քաղաքի կառավարման լուրջ ճգնաժամ:

Օրենքի պահանջով այնտեղ պետք է նշանակվեին ավագանու արտահերթ ընտրություններ, սակայն Փաշինյանն ապօրինաբար հրաժարվեց դրանից: Նա շատ լավ գիտի, որ Գյումրիում ինքն ու իր թիմակիցները խայտառակ ցածր վարկանիշ ունեն: Բացի այդ՝ ՔՊ-ում իրար են ուտում: Մեկը մյուսի տակ է փորում: Դա է պատճառը, որ Նիկոլը վախեցավ արտահերթ ընտրություններից՝ շատ լավ հասկանալով, որ Երևանի ավագանու ընտրություններում պարտվելուց հետո Գյումրիում ինքն ավելի վատ արդյունք է ցույց տալու:

Եվ ահա Գյումրիում իշխանազավթում իրականացնելու համար նա հետաձգում է արտահերթ ընտրությունները՝ փորձելով սեփական թիմակցին Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, որպեսզի տարատեսակ ռեսուրսներ օգտագործելով զավթի իշխանությունը: Բայց որպեսզի իր ապօրինություններն ու վախերը թաքցնի, հայտարարել է, թե, իբր, նախնական ընտրության է գնում, որպեսզի պարզի, թե ով է ավելի վարկանիշային իր թիմակիցներից ու նոր միայն նշանակի ժամանակավոր պաշտոնակատարին: Իրականում նա ուզում է ժամանակ ձգել, կենտրոնացնել վարչական ռեսուրսը, որպեսզի Գյումրիում իշխանություն վերցնի: Խաղի մեջ է մտցվել Նիկոլի կնոջ՝ Աննա Հակոբյանի բարեկամը: Բայց դե ինչ կապիկություն էլ անեն, միևնույն է գյումրեցին մերժում է ու մերժելու է այս խաբեբաներին: Գյումրին խորհրդանշական ձևով Նիկոլի քաղաքական ոչնչացման քաղաքը կարող է դառնալ:

Հայկ Ուսունց

Հ.Գ. Եթե նախկինում արևմտյան կառույցները հետույքները կպատռեին Գյումրիում տեղի ունեցող գործընթացների անգամ 10 տոկոսի դրսևորման դեպքում, ապա հիմա լուռ են, քանզի Նիկոլը Հայաստանը տանում է իրենց ուզած ուղղությամբ՝ դեպի Թուրքիա: Դրա համար էլ իրավապաշտպանները, համապատասխան դեսպանատները լեզուները քամակներն են մտցրել:

Ոչի՛նչ, անխուսափելի իշխանափոխությունից հետո այս ամենի մասին նրանց կհիշեցվի ամենաբարձր մակարդակով: Ու թող չփորձեն դրանից հետո կոկորդ պատռել, երբ իրենց դրածոներն օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն:
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>