Ավելի լավ է Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան
Չեմ կարող մանրամասնել ասել իմ եւ Ալեն Սիմոնյանի զրույցից, որովհետև հարմար չեմ գտնում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան այն, որ արեց ինքը իմ գլխին։ Ավելի լավ էլ սպառնար, քան այն, որ ինքը իմ հետ խոսեց այդպես: Չէ, վիրավորական չէ, ո՞ւր ր թե վիրավորական լիներ, պատասխան ստանար։ Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ ուրիշ իմաստով»,- նշեց նա: Մանրամասն՝ տեսանյութում: