Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Նորից չեն խաբում, խաբում են կրկին․ հին խոստումներ՝ նոր ընտրություններից առաջ

168.am-ը գրում է. «Կլինի արտահերթ թե հերթական՝ ընտրություններին շատ ժամանակ չի մնացել։ Ընտրություններից առաջ, կորցրած վարկանիշը վերականգնելու ակնկալիքով՝ Նիկոլ Փաշինյանը կրկին հիշել է նախկինում տված խոստումները։ Այսքան տարի ոչինչ չեն արել դրանք կատարելու համար, հիմա նորից ուզում է այդ խոստումներով խաբել ժողովրդին։

Երբ նոր էին եկել իշխանության՝ հայտարարում էին, թե ծառայողական մեքենաները պետք է կտրուկ կրճատել։ Այդքան ծառայողական մեքենաները մեծ շռայլություն են մեր պետական բյուջեի համար։

Շատերը սպասում էին, որ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը ծառայողական մեքենաների հարցում նույնքան սկզբունքային կլինի, որքան պատգամավոր եղած ժամանակ, երբ Ազգային ժողովի ամբիոնից՝ ձեռքը թափահարելով, հայտարարում էր, թե՝ զարմանալի պետություն ենք, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական ավտոմեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն։ Մինչդեռ իր գործը մեր բոլորի համար գործի գնալու, տուն գալու պայման ապահովելն է։

«Էդ մարդու աշխատանքն ավտոբուսի մեջ, երթուղայինի մեջ ա։ Տրանսպորտի նախարարության պաշտոնյաներին, որոնց խնդիրը միջմարզային, միջքաղաքային տրանսպորտ ապահովելն է, «Տոյատա Քեմրի» ենք տալի, ասում ենք՝ ախպեր, դու գնա մարզ, արի։ Իրա գործը էդ ավտոբուսների մեջ ա, թող մի հատ նստի, տեսնի՝ մարդիկ ո՞նց են գնում-գալիս»,-  իշխանության գալուց 2 տարի առաջ՝ նախկինների ստեղծած «պադավատապետությունը» քննադատում էր Նիկոլ Փաշինյանը։

Գրեթե 7 տարի է՝ իշխանության է, միայն օրերս հիշեց, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը մինչև այժմ էլ ծառայողական մեքենայով է շրջում, ծառայողական մեքենայով է աշխատանքի գնում, տուն գալիս։

Իշխանության գալուց գրեթե 7 տարի հետո, իբր մեծ բան է արել, աչքալուսանք է տալիս, ասում է՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն այլևս ծառայողական մեքենա չի ունենա։

«Քաղաքապետն ասաց՝ կարծում է, որ նա չունի ծառայողական մեքենայի կարիք: Եվ նա չի ունենա ծառայողական մեքենա»,- օրերս Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ, ի պատասխան խորհրդարանական ընդդիմության բարձրացրած հարցերի՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Յոթ տարի ոչինչ չեն արել, թողել են, որ պետության հաշվին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը ծառայողական մեքենայով գնա գործի, գա տուն, փոխարենը՝ ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ իր աշխատանքն ավտոբուսի, երթուղայինի մեջ է։

Բայց սա միայն Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին չի վերաբերում, այդպես է ամբողջ պետական կառավարման համակարգում։ Ծառայողական մեքենաների մեծ ավտոպարկ է գործում։

Նախկինների «պադավատապետությունից» բողոքող Նիկոլ Փաշինյանը միայն հիմա է հիշել, որ ծառայողական մեքենաները կրճատելու խոստումը չի կատարվել։

«Ինձ թվում էր, թե մենք այդ հարցերն էականորեն, շատ ծանրակշիռ ձևով լուծել ենք, եթե ոչ՝ 100 տոկոսով, գոնե՝ 60-70 տոկոսով, բայց իրականությունը մի փոքր այլ է։ Եվ ես երեկ մեր գործընկերներին ասացի՝ քանի որ այս ժամանակը և հանձնարարականը պատշաճ չի օգտագործվել այդ խնդիրը համակարգված և խորքային ձևով լուծելու համար, հիմա ես, ամենայն հարգանքով, այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով»,- հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասում է Նիկոլ Փաշինյանը։

Ծառայողական մեքենաները կրճատելու հանձնարարությունը եղել է 2018թ.։ Ավարտվում է 2024թ., նոր են իմացել, որ հանձնարարականը չի կատարվել։

Իսկ որ պետական միջոցների հաշվի միլիոնավոր դոլարներ են հատկացնում, կառավարության նիստերում որոշումներ են ընդունում պետական պաշտոնյաների ու ոչ պաշտոնյաների համար ծառայողական, նաև թանկարժեք մեքենաներ գնելու, ծառայողական մեքենաների ավտոպարկը թարմացնելու համար, դա՞ էլ երևի Նիկոլ Փաշինյանը չգիտի։

Վերջերս, օրինակ՝ պետության հաշվին Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական մեքենա գնեցին, երբ 1-2 տարի առաջ էին գնել։

Գրեթե 100 հազար դոլարով ծառայողական մեքենա ձեռք բերվեց Երևանի քաղաքապետի, տասնյակ մեքենաներ՝ կառավարության ու քաղաքապետարանի այլ պաշտոնյաների համար։

Այդքան «թափանցիկ» աշխատող կառավարությունը նույնիսկ ծառայողական մեքենաների քանակն է խնամքով թաքցնում։ Նախկինում պետական ապարատի ծառայողական մեքենաների քանակը պարտադիր ներկայացված էր լինում բյուջետային փաստաթղթերում։ Վերջին մի քանի տարիներին բյուջետային փաստաթղթերից  ընդհանրապես հանել են ծառայողական մեքենաների տվյալները, անգամ պատգամավորներին են խուսափում տրամադրել։ Հավանաբար սրա մասին էլ Նիկոլ Փաշինյանը չգիտի։

Ընտրությունները մոտենում են՝ հիշել են ծառայողական մեքենաները, փորձում են ժողովրդի աչքին հերթական անգամ թոզ փչել։ Ու ոչ միայն ծառայողական մեքենաները կրճատելու չկատարված խոստումներով։

2016թ. Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե պետք է հանել արագաչափերը, 2018թ. անձամբ էր փակում դրանք, բայց իշխանության գալուց հետո ոչ միայն՝ չհանեց, այլև՝ ավելացրեց։ Ընդհակառակը՝ սկսեց կրծքով պաշտպանել արագաչափերի անհրաժեշտությունը։ Հիմա ընտրություններից առաջ որոշել է ժողովրդավար խաղալ՝ առաջարկում է հանրաքվեի դնել տեսախցիկների ու արագաչափերի հարցը։

Վերջերս Ներքին գործերի նախարարը հայտարարում էր, թե վերազինում են համակարգը, նորացնում են արագաչափերն ու տեսախցիկները, թարմացնում են, հնարավորություններն են ընդլայնում, իսկ Նիկոլ Փոշինյանն ասում է՝ հանրաքվե անենք, որոշենք՝ պահե՞լ, թե՞ հանել տեսախցիկներն ու արագաչափերը։

Մի կողմից՝ փող են ծախսում համակարգը թարմացնելու համար, մյուս կողմից՝ տպավորություն են ստեղծում, թե պատրաստ են հարցը դնել հանրաքվեի։ Ձևական կողմն են ապահովում։ Ոչ մի հանրաքվե էլ չի լինելու, ընտրություններից հետո արագաչափերն էլ, տեսախցիկներն էլ կմոռանան։

Խաբել են, որ՝ կհանենք, չեն հանել ու փորձում են պատասխանատվությունը գցել իրենց վրայից՝ հասարակական կարծիքն են շահարկում։ Կարծես այն ժամանակ, երբ հայտարարում էին, թե տեսախցիկներն ու արագաչափերը պետք է հանել, բոլորը միակարծիք էին։

Մեկ այլ, շատ ավելի զգայուն թեմա էլ են առաջ բերել՝ բանակում ծառայության ժամկետը կրճատելը, 1 տարի դարձնելը։ Սա էլ, իհարկե, նոր թեմա չէ։ Այն շրջանառության մեջ դրվեց դեռևս նախորդ ընտրությունների ժամանակ։

Այս ընթացքում այդ մասին խոսք չի եղել, հիմա նորից վերակենդանացրել են։ Ընտրություններից առաջ ու ընտրությունների ժամանակ կրկին կշահարկեն՝ հաշվի առնելով, թե դա ինչքան զգայուն թեմա է հասարակության համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>