QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի
Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։ Հայտնում են Երևանի քաղաքապետարանից և տեղեկացնում, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։
Նախկինում վավերականության ժամկետը 31 օր էր։