«Քաղաքային իշխանության հերթական դավադիր որոշմանը դեմ են բոլորը»,-ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը գրում է. «Տրանսպորտի թանկացմանը դեմ են բոլորն, ովքեր օգտվում են տրանսպորտից` ուսանող են կամ ամեն օր գնում են աշխատանքի։
Սոցիալական էս ծանր վիճակում մարդիկ մի կերպ կարողանում են հոգալ հացի գումար, ու քաղաքային իշխանության հերթական դավադիր որոշմանը դեմ են բոլորը»։