Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Պատերազմ Արցախում
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է

Հայաստանում սարսափելի չափերի կոռուպցիա կա. Փաշինյանը «պարոն 100% ստախոսն» է, էդ նոր իմացա՞վ, որ թիմակիցները մարիխուանա ու ավելի ծանր թմրանյութեր են օգտագործում. Կարեն Քոչարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Փաշինյանի ՔՊ-ում կլանային պայքար է, «չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ» վիճակն է։ Մի քանի տարի առաջ սրճարաններում պարտքով գարեջուր խմողների մի մասն առանձնատներ ունի դրսում և Հայաստանում, բիզնեսներ, իսկ մյուս մասը ճկռում է վարկերի տակ։ Ու այդ ճկռողներն արդարացիորեն բողոքում են՝ ինչո՞ւ նրանք այդ ամենն ունեն, իսկ իրենք չունեն։
  • Հայաստանում չկա դատական, գործադիր ու օրենսդիր իշխանություն։ Կա որոշումներ կայացնող, հրահանգներ տվող մի հոգի։ Ինչո՞ւ այդ մի հոգին որոշեց, որ այսպես լինի։ Սկսվեց աբդեյթ՝ մորուք սափրել, կառավարության ելույթ ու կադրային ջարդ։ Ինքն իր ներքին էլեկտորատին՝ ընտրողներին, խոսք էր տվել հարուստներից փող վերցնել ու տալ աղքատներին, դառնալ Ռոբին Հուդ… Փաշինյանը ժամանակին՝ 2018 թվականին, նման կեղծ խոստումներ տվեց ժողովրդին, քվեներ ստացավ, մարդիկ հավատացին, թե շուտով բոլոր հարուստներից փողերը վերցնելու է և իրենց է բաժանելու… Այս ընթացքում նա իր այդ խոստումը չի արել ու չէր էլ կարող անել, քանի որ դա պարզապես հնարավոր չէր, բայց դա նրանից հիմա իրեն ընտրողները պահանջում են։ Երկրորդը խաղաղությունն է, որը խոսք է տվել թե՛ դրսին, թե՛ ներսին, բայց էլի ոչինչ չի արել։ Ու հիմա ինքը «պատասխանատու է, բայց մեղավոր չէ» սկզբունքով փորձում է պահել իր էլեկտորատի մնացած մասը։
  • ԱԺ-ում իշխող ՔՊ ֆրակցիան երբեք չի կարող լինել Փաշինյանի հենարանը, որովհետև ցանկացած պահի այն կարող է փլվել այնպես, ինչպես ցանկացած իշխանության օրոք։ Ոստիկանությունը հենարան է, բայց եթե չունեցավ գոնե մի փոքր էլեկտորատ՝ ընտրազանգված, ոստիկանությունն էլ ոչինչ չի կարողանալու անել։ Սա է ներկայիս կադրային փոփոխությունների իմաստը։ Փորձում է գոնե ինչ-որ ձևով պահել եղած ընտրազանգվածը:
  • ՔՊ-ում կան կադրային լուրջ խնդիրներ։ Գոնե պատերազմից անմիջապես հետո բոլոր պրոֆեսիոնալ մարդիկ հրաժարվեցին աշխատել Փաշինյանի հետ։ SMS-ով իրավապահ բլոկի ղեկավարներին աշխատանքից ազատելը մտածված էր, արված էր էպատաժի համար։
  • Աննա Հակոբյանին PR-ելու 2 պատճառ կա։ Նախ՝ Աննա Հակոբյանն ամենախոցելին է Փաշինյանի շրջապատում, փորձում են ինչ-որ ձևով շտկել իմիջը։ Բացի դրանից, Փաշինյանն այլևս չի վստահում ոչ ոքի։ Պատահական չէ, որ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին նույնպես ազատեց պաշտոնից։ Հիմա այդ պաշտոնում կնշանակեն կամ իրեն, կամ Աննա Հակոբյանին շատ մտերիմ ու վստահելի մարդու, որովհետև ՊԵԿ-ն ամեն դեպքում Փաշինյանի քսակն է։ Ուշագրավ է, որ «Իմ քայլը» հիմնադրամում նույնպես էական փոփոխություններ եղան։ Իսկ հիմնադրամը բավականին լուրջ ֆինանսական հոսքեր է գեներացնում։ Աննա Հակոբյանի կերպարը ժողովրդի ընկալումներում բացասական է։ Դրա համար հիմա նրան PR-ում են։
  • Կաշառակերություն, որպես այդպիսին, չկա, դրվագային դեպքեր կան, բայց կա սարսափելի չափերի հասնող կոռուպցիա։ Օրինակ՝ շինթույլտվությունների, տենդերների, պետական գնումների ոլորտում։ Հիմա արդեն շինթույլտվության համար փող կամ բնակարան չեն վերցնում, այլ շենքի հարկ են վերցնում։
    • Շրջանառության հարկը վերացնելուց հետո շատ լուրջ հարված է հասցվելու փոքր և միջին բիզնեսին, որը ժամանակին Նիկոլ Փաշինյանի հիմնական հենարաններից մեկն էր։
    • Հովիկ Աղազարյանի հետ կապված՝ երկու լուծումն էլ ցավոտ է լինելու։ Եթե չպատժեն, ուրեմն ինչ-որ մեկին կարելի էր, մյուսներին՝ ոչ, իսկ եթե պատժեն, դա էլ այլ խնդիր է։ Իշխող կուսակցության պատգամավորը դատական ատյաններով հարցը քննելու և լուծելու փոխարեն՝ հարցազրույցում ասում է՝ ես հո օլուխ չե՞մ, որ դիմեմ դատարան։ Փաստորեն, ՔՊ-ում դատարանով հարց լուծելն օլուխությո՞ւն է: Ես չեմ զարմանում, որովհետև եթե գործադիրի ղեկավարը՝ Փաշինյանը, մի շաբաթ առաջ կառավարության նիստում ասում է՝ ուզում եք նորի՞ց շրջափակենք դատարանները, ԲԴԽ նախագահը հրաժարականի տեքստում շնորհակալություն է հայտնում գործադիրի ղեկավարին, Աղազարյան Հովիկի ասածը նորմալ է դառնում։ 
    • Ինչ վերաբերում է որոշների այն հայտարարություններին, որ մինչև ՀՀ երկրորդ և ՀՀ երրորդ նախագահները քաղաքականությունից չգնան, նոր ուժ ի հայտ չի գա, դա հիմարություն է։ Եթե դու ուժ ես, ծրագիր ունես, ի՞նչ կապ ունի՝ ով կա դաշտում։ Պայքարի՛ր իշխանության համար, ոչ թե ընդդիմության դեմ։ 
    • Բոլորն անխտիր պատրաստվում են ընտրությունների՝ իշխանությունը, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը, նոր կուսակցությունները, անհատները, ու այդ պայքարում բոլորը փորձում են հանել կոնկուրենտներին կամ գոնե մաքսիմալ թուլացնել։ Բոլորս հասկանում ենք, որ ընտրությունները ռեսուրսների պայքար են։ Այդ առումով Հայաստանի թե՛ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ունեն լուրջ ռեսուրսներ, ու ես հասկանում եմ՝ ինչու են որոշ շրջանակներ հենց իրենց թիրախավորել։ Իշխանության ներսում էլ են պատրաստվում ընտրությունների, դրա համար են իրար ուտում։ 
    • Հատուկ ծառայությունները վաղուց Փաշինյանի սեղանին դրել են, թե իշխանության ներկայացուցիչներից ով ինչ թմրանյութ է օգտագործում։ Ընդ որում, միայն մարիխուանա չի, ավելի ծանր թմրանյութեր են օգտագործում։ Հիմա մամուլը գրում է, որ Փաշինյանը թիմակիցներին ուղարկում է թմրաթեստ հանձնելու։ Ինչ է, նոր իմացա՞վ դրա մասին։ Բա ինչո՞ւ է նոր ուղարկում անալիզներ, թեստեր հանձնելու։
    • Ցանկացած քաղաքական ուժ, առավել ևս, եթե իշխանության մոտ ընդդիմություն աշխատող ուժ է, ուզում է լինել Խորհրդարանում։

      • Նիկոլ Փաշինյանն իրականում շատ թույլ ղեկավար է։ Մի տղամարդ, որ 5 հոգանոց ընտանիքը չի կարողանում կառավարել, դժվար է կառավարել մի ողջ երկիր։ Նրա թուլությունը գալիս է նաև ղժղժալուց, ամեն ինչ սրա-նրա վրա գցելուց։ Ոչ մի ուժեղ ղեկավար հանրայնորեն իր աշխատողներին չի գցում։ Թույլ ղեկավարն է խաղաղություն մուրում, թույլ ղեկավարն է ասում՝ պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ։ 
      • Ինչպես երբեմնի ընդդիմություն և այսօրվա իշխանությունը այդպես էլ չդարձավ պետական մտածելակերպ ունեցող իշխանություն, նույն կերպ հիմա իշխանությունը չկարողացավ հասկանալ՝ ի՞նչ բան է ընդդիմությունը, ո՞րն է նրա ֆունկցիան։ Ընդդիմությունն էլ դերերի ճիշտ բաշխում չարեց։ Չգտավ այն ճղճղացողին, որ հետո պաշտոն չէր զբաղեցնելու, բայց մեծ օգուտ էր տալու։ Ռուսաստանում ճղճղացողը Ժիրինովսկին էր, դրա համար նա բարձր պաշտոն չունեցավ, բացի մանդատից։ Նա քաղաքական գործիչ էր, բայց պետական գործիչ չէր։ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չդարձավ պետական գործիչ։
      • Ինչպես Գալուստ Գյուլբենկյանին էին ասում՝ պարոն 5%, նույնպես Փաշինյանին կարելի է ասել՝ պարոն 100% ստախոս։ Երբ ներսում է խաբում, դա իր ու իրեն ընտրողների պրոբլեմն է, բայց երբ սկսում է խաբել աշխարհաքաղաքական խաղացողներին, դա դառնում է բոլորիս պրոբլեմը, երկրի պրոբլեմը։ Ինքը դրսում էլ է խաբում՝ աշխարհաքաղաքական կենտրոններին։ Հիմա եթե նայեք, արտասահմանյան գործընկերների հետ հանդիպումներում որևէ օրակարգ չկա։ Կանչում են, գնում է, կամ իրենք են գալիս՝ պարզապես Փաշինյանին կոնտրոլի տակ պահելու համար, որ չխաբի ու թռնի էլի։
      • Արգիշտի Քյարամյանը, քանի որ Հայաստանի ամենապաշտոնաշատ պաշտոնյաներից է, նա հիմա 2-րդ կրուգով կգնա նույն պաշտոնին՝ ՊՎԾ պետի։
      • Հենց Փաշինյանի ձեռքում «խ» տառով որևէ փաստաթուղթ լինի, կգնա արտահերթ ընտրությունների: Չնայած չի լինելու, ու ադրբեջանցիները խաղաղության պայմանագիր չեն ստորագրելու, ու Փաշինյանն ինքն էլ է հայտարարել՝ եթե անգամ այդ խաղաղության պայմանագիրը կնքվի, դա որևէ երաշխիք չի տալու, որ պատերազմ չի լինի և կլինի խաղաղություն:
      • Ցավոք սրտի, Հայաստանն արդեն կորցրել է իր սուբյեկտայնությունը, և առանց արտաքին ուժերի լոյալության անհնար է, որ այստեղ որևէ մեկը գա իշխանության կամ գնա իշխանությունից։
      • Ես Հայկ Մարությանին ամենևին չէի նույնականացնի իշխանության հետ, թեև նա ժամանակին, 2018 թվականին Փաշինյանի հետ կանգնած է եղել Հանրապետության հրապարակում։ Հայկ Մարությանի ու իշխանության հակասությունը սկսվեց այն բանից հետո, երբ նա պատերազմից հետո որևէ կերպ չպաշտպանեց Փաշինյանին։ 

        • Չեմ բացառում, որ Հայկ Մարությանը և ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կարող են ակտիվանալ։ Թեև նրանք արևմտամետներ են ընկալվում, բայց ի՞նչ գիտեք, որ իրականում նրանք խորը ռուսամետներ չեն։
        • Ես անուն չեմ տա՝ ով հիմա ունի բարձր վարկանիշ, որ բոլոր կողմերից չհոշոտեն այդ մարդկանց։ Չեմ ուզում մարդկանց անիմաստ գցել գազանի բերան։ Բայց քանի որ դուք անուններ տվեցիք, սկսեմ Արման Թաթոյանից։ Այո, Արման Թաթոյանի ֆեյս վարկանիշը, դրական ճանաչելիությունը բավականին բարձր է, հակավարկանիշը՝ անտիռեյտինգը, բավականին ցածր է։ Այսինքն՝ այդ մարդուն լավ են վերաբերվում։ Բայց այդ մարդուն ոչ ոք դեռևս չի տեսել քաղաքական գործունեության մեջ։ Նրան գիտեն՝ որպես պրոֆեսիոնալ, իր գործի լավ մասնագետ: Բարձր է նաև քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վարկանիշը։ 
        • Նա, կամ այն ուժերը, որը կներկայացնի ծրագիր, ցույց կտա՝ ինչ է անելու, ինչպես ու ումով է անելու, նա էլ կհաջողի ընտրություններում։ Մարդիկ պիտի հասկանան՝ էլի՞ փաբերից, փողոցից, սրճարաններից են գալու իրենց ղեկավարեն, թե՞ իսկապես պրոֆեսիոնալներ են լինելու։ 
        • Արմեն Աշոտյանը վերջին 30 տարվա պատմության մեջ լավագույն պետական ու քաղաքական գործիչներից է եղել ու լինելու է այդպիսին։ Նրա կալանքը նույնպես իր վարկանիշը բարձրացրեց։ 

        Մանրամասները՝ տեսանյութում։



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>