Հայաստան-Վրաստան. Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ-ի վիճակահանությամբ
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը։
Ինչպես հաղորդում է Interfootball.am-ը, Հայաստանի հավաքականը, որը C դիվիզիոնի չորրորդ խմբում գրավել է երկրորդ տեղը, նույնպես մասնակցելու է փլեյ-օֆֆ-ին։ Հայաստանի թիմն իմացավ մրցակցին և հանդիպելու է Վրաստանի հավաքականին։
Հայաստանի հավաքականը դիմակայությունում հաղթելու դեպքում կնվաճի B դիվիզիոնի ուղեգիր, իսկ պարտության դեպքում` կմնա C լիգայում։
Դիմակայության առաջին հանդիպումը կայանալու է 2025 թ. մարտի 20-ին Երևանում, պատասխան խաղը` մարտի 23-ին մրցակցի դաշտում։
Կարելի է ասել, որ գարունը Հայաստանի ու Վրաստանի ֆուտբոլասերների համար թեժ է լինելու: Վաղուց սպասված յուրօրինակ «դերբի»: Եթե, իհարկե, այդ ընթացքում Հայաստանի հավաքականը մարզիչ գտնի: