«Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում ՀՀ-Ադրբեջան պաշտոնական համագործակցություն չկա»․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմայի ստեղծման ուղղությամբ: Այս մասին հայտարարել էր Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։
«Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների և ինժեներների խումբը ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմա է մշակում»,- գրված է եղել X սոցցանցում դիվանագիտական առաքելության էջում: ՀՀ ԱԳՆ-ն հերքել է՝ ի պատասխան «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցման ասելով, որ անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա․
«Այս թեմայով շփումները եղել են միայն երկու երկրների հասարակական կազմակերպությունների մակարդակով»,–հայտնել են նախարարությունից։