Աջափնյակի թիվ 188 դպրոցն անմխիթար վիճակում է, կանգառասրահները բացակայում են, 7 համարի ավտոբուսն էլ կանոնավոր չի աշխատում (տեսանյութ)
Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանն ահազանգել է, որ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցը խիստ անմխիթար վիճակում է։
Նաև բարձրաձայնել է, որ Աջափնյակի մի շարք հատվածներում բացակայում են կանգառասրահները կամ պատշաճ կահավորված չեն, իսկ 7 համարի ավտոբուսն աշխատում է ոչ կանոնավոր։
Տեսանյութը՝
https://www.facebook.com/watch/?ref=embed_video&v=855315809811167