Ուկրաինան կիրառել է ամերիկյան արտադրության ATACMS հրթիռներ. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ուկրաինական կողմը գիշերը 6 բալիստիկ հրթիռով խոցել է Բրյանսկի շրջանի օբյեկտը։
«Հաստատված տվյալներով՝ կիրառվել են ամերիկյան արտադրության ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներ։
Հակահրթիռային ճակատամարտի արդյունքում Ս-400 ՀՕՊ համակարգի և «Պանցիր» ՀՕՊ հրթիռային համակարգերի մարտական անձնակազմը հինգ հրթիռ է խոցել, մեկը՝ վնասել։
Դրա բեկորներն ընկել են Բրյանսկի շրջանի ռազմական օբյեկտներից մեկի տեխնիկական տարածքում՝ առաջացնելով հրդեհ, որն արագորեն մարվել է։
Զոհեր և ավերածություններ չկան»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի: