Երևանցին ստորագրում ու դառնում է տրանսպորտի գինը մինչև 100 դրամ պահելու նախագծի համահեղինակ
Արաբկիր վարչական շրջան, Հովսեփ Էմին փողոց։
Երևանցին դժգոհում է ու բողոքում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացումից, ավտոբուսների չվացուցակից, տրանսպորտում ուղևորների գերբեռնվածությունից, վճարային համակարգի խափանումներից, կանգառասրահների բացակայությունից և եղածների չկահավորված լինելուց։
Երևանցին ստորագրում ու դառնում է տրանսպորտի գինը մինչև 100 դրամ պահելու նախագծի համահեղինակ։
Միացի՛ր և դու։
Ստորագրի՛ր և դու։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից