ՔՊ պատգամավորները ևս անմասն չեն մնա հրաժարականների շքերթից
Չճշտված տեղեկությունների համաձայն, ԱԺ պատգամավորական մանդատները վայր կդնեն Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը։ Այս մասին գրում են լրատվական կայքերը։
Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի տեղեկությունների հրաժարականներ կտան ՏԿԵ նախարարն ու ՊԵԿ նախագահը։
Հիշեցնենք նաև, որ 24news-ը գրել էր, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Լուրեր կան, որ առաջիկայում ազատման դիմում կներկայացնի Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտ Քյարամյանը:
Աղբյուր՝ Yerevan.today