Ներքին Շենգավիթի փողոցներն այս քարուքանդ տեսքն ունեն
Սա Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցն է։ Այս տեսքն ունեն նաև այս թաղամասի մնացած փողոցները։ Բնակիչները քաղաքային իշխանություններից հույները կտրել, իրենք են փողոցների փոսերը բետոնապատում։
Դեռ 6 ամիս առաջ` գարնանը, Երևանի ավագանու և գործակարգավարական նիստերը վարող Տիգրան Ավինյանը խոստացավ, որ անձրևները կտրվելուց հետո այս փողոցները կվերանորոգվեն։ Շուտով արդեն ձյուն կգա, ու հերթական խոստում կմնա անկատար։
Ասել եք, արե՛ք։
Երևանի քաղաքապետարան, հիշեցնեմ ձեզ, որ այս թաղամասն Արարատի մարզում չի գտնվում, այլ գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջան-ում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից