Միացի՛ր, որ փոխենք. ստորագրահավաքը ցույց է տալիս, որ 10-ից 9-ը տանել չի կարողանում Փաշինյանին
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, որ ուղղակիորեն մասնակցում է Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձը եռապատիկ թանկացնելու փաշինյանական պատժիչ նախաձեռնության դեմ ստորագրահավաքին, գրել է.
««Մայր Հայաստանը» շարունակում է ստորագրահավաքն՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման: Մենք աշխատում ենք տնետուն, բակից՝ բակ, փողոցից՝ փողոց ձևաչափով: Խնդիր ենք դրել հավաքել ավելին, քան պահանջվում է օրենքով:
««Մայր Հայաստանը» շարունակում է ստորագրահավաքն՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման: Մենք աշխատում ենք տնետուն, բակից՝ բակ, փողոցից՝ փողոց ձևաչափով: Խնդիր ենք դրել հավաքել ավելին, քան պահանջվում է օրենքով:
Ինքս մասնակցում եմ ստորագրահավաքին և անմիջական շփման մեջ մտնում մեր քաղաքացիների հետ: Այդ շփումը յուրօրինակ սոցիոլոգիական հարցման է վերածվում: Պատկերը հետևյալն է. ամեն 10-ից 9-ը տանել չի կարողանում Նիկոլ Փաշինյանին: Նա պարզապես գոյություն չունի: Զրո՛:
Հատկապես ակտիվ են կանայք:
Պասիվությունը երիտասարդ տարիքի և 60 անց տղամարդկանց մոտ է, ինչն առանձին ուսումնասիրության կարիք ունի: Նրանց մոտ նկատվում է հիասթափություն, անորոշություն և վախ:
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր միանում են մեր քաղաքացիական նախաձեռնությանը:
Ի դեպ, տրանսպորտի թանկացման դեմ պայքարին միացողներն իրականում իրենց սուր բողոքն են հայտնում օրվա իշխանություններից:
Վստահ կարող եմ պնդել, որ կազմակերպված և իրական այլընտրանք ներկայացնող ուժը պարզապես կտապալի նիկոլական փտած ու հակապետական իշխանությանը: Այնպես որ ժողովրդին պետք չէ պիատակավորել: Ժողովրդի հետ պետք է աշխատել»: