Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Պատերազմ Արցախում
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է

Արա՛, Փաշինյան ու պարոն 10%, հայրենիքս ինչի՞ եք տալիս. էս ժողովուրդն իր գլխին սարքեց, ո՞նց եք ապրելու. Հրանտ Բագրատյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համանախագահ, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Փաշինյանը երեկ Ազգային ժողովում իր ելույթով ավետեց Ադրբեջանին նոր զիջումների մասին։ Նա էժան խոսքի վարպետ է։ 
  • Իսկ ի՞նչ է նշանակում՝ մենք հրաժարվում ենք Հայոց ցեղասպանությունից։ 47 երկիր է ճանաչել..․Որ գան, այդ 47 երկրները գունդ թքեն երեսների՞ս…
  • Ո՞վ է Արարատ Միրզոյանը… Կատարյալ դատարկություն, որին խայտառակ կերպով այսօր Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը ժամանակին աշխատանքից ազատել է։ Հայոց ցեղասպանության հարցը չլինի, Թուրքիան մի րոպեում մեզ կուտի։ Դա մեր գոյության հիմնաքարերից մեկն է։
  • Կամ էդ խաղերը Ռուսաստանի հետ… Մի ժամանակ դեմ էին, հիմա նոր դեսպան են դրել Ռուսաստանում (Գուրգեն Արսենյանին,- հեղ.), գնացել, Ռուսաստանի հետ խաղեր է տալիս, նիստերի է մասնակցում… Սա մեյմունություն է։ Կարծում եք՝ Ռուսաստանն էդքան խելք չունի՞, որ չհասկանա՝ Փաշինյանը մեյմուն է։
  • Փաշինյանը վերացնում է պետության հիմքերը՝ Թուրքիային ու Ադրբեջանին հասկացնել տալով՝ կա՛մ ես միշտ էս երկրի ղեկավարը պիտի լինեմ, կա՛մ էս երկիրը գոյություն չպետք է ունենա։ Նրանք էլ ասում են՝ ցավդ էլ տանեմ…
    • Անպայման լինելու են միջանցքները, ադրբեջանցիները վերադառնալու են Հայաստան, հայերը՝ Ադրբեջան՝ ոչ։ Փաշինյանն Ալիևին ուղիղ ասում է՝ ցուցակը գրի՛ր, ինչ ասես՝ կանեմ։ Ցավալի է, որ իրեն դրել է ողորմելի վիճակի մեջ ու իր հետ անդունդն է տանում Հայաստանը։ 

    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն օրեր առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից  հետաքրքրվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև 1925-26 թվականներին իրականացված սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին, որն իր վերահաստատումն էր ստացել նաև 1988 թվականին։

    Այդ փաստաթղթերն անցյալ ամիս հրապարակել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Միասին» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ։ Մհեր Գրիգորյանն ի պատասխան՝ ասել էր. «Ես եթե չեմ սխալվում, նույն արձանագրությամբ նշված է, որ արդյունքները պետք է հաստատում ստանան ԳԽ-ներում կամ ԳԽ նախագահություններում, ապա հավելել, որ որ 182 արձանագրություններն էլ իրենց ձեռքի տակ են, դրանք իբրև աշխատանքային նյութ քննարկվում են, որոշ իմաստով հաշվի են առնվում: 

    «Բայց ասել, որ դա մեր սահմանի գիծն է, ցավոք, հնարավոր չէ, որովհետև այդ աշխատանքի ամփոփումը ԽՍՀՄ ժամանակ չի ավարտվել այն գործընթացով, որով պետք է ավարտվեր»,- ասել էր նա։ 

    • Մհեր Գրիգորյանը ստում է՝ ասելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև 1988-ին անցկացված գործընթացը կիսատ է մնացել, որ արդյունքները պետք է հաստատում ստանային ԳԽ-ներում կամ ԳԽ նախագահություններում և իբր հաստատում չեն ստացել: Նշածս արձանագրությունները վավերացված են։ Այդ ժամանակ՝ 1988թ․, 975 կմ հայ-ադրբեջանական սահմանից սահմանագծվել է 969-ը։ 6 կմ–ի վրա չեն բարիշել։ Մհեր Գրիգորյանը մի հարցի պիտի պատասխանի՝ սահմանագծված սահմանը ինչո՞ւ եք նորից սահմանագծում։ 20 հատ սյուն եք խփել, 50–60 կմ զիջել եք, բա որ մինչև Մեղրի հասնեք, ինչքա՞ն կզիջեք։ 182 արձանագրությամբ Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի տարածք էր։ Ինչի՞ ես տվել Ադրբեջանին։ Արա՛, հայրենիքս ինչի՞ ես տալիս։ Պառլամենտի բարձր ամբիոնից ստելու համար Մհեր Գրիգորյանին ի՞նչ անուն տաս՝ ստահա՞կ։

      • Փաշինյանին ու նրա թիմին լսելով, ստացվում է՝ հիմա ոչ մեկս քաղաքացի չենք, որովհետև չգիտենք՝ Հայաստանի Հանրապետության սահմանները որտեղ են սկսվում և որտեղ վերջանում։
      • 2-րդ անգամ սահմանագծում եղել է Հեյդար Ալիևի օրոք, երբ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ էր։ Հույս ուներ՝ 2000 քկմ հետ ստանալ, բայց պարզվեց՝ դեռ 700-800 էլ պիտի հետ տան, որից զգալի մասը՝ Տավուշում։ 150-ը հետ տվեցին, կանգնեցին։
      • Մհեր Գրիգորյանը հայտնի «պարոն 10%»-ն է։ Բոլորը դա գիտեն։ Ի՞նչ գործ ունի նա՝ սահմանագծում իրականացնի։ Ի դեպ, նրա ընդմիջումը մոտ 3-4 ժամ է տևում։

        • Նիկոլ, բա որ Հայաստան չկա, դու ո՞ր երկրի վարչապետն ես։ Ալիևը նրան պարզապես ասել է՝ դու վարչապետ չես լինի էն ժամանակ, երբ Հայաստանը չի լինի։ 
        • Չգիտեմ՝ ինչի է մորուքը սափրել Փաշինյանը։ Մորուք պահելը հեշտ բան չէ։ Օրինակ, որ գնում են Բայդենի մոտ, Պուտինի մոտ, պաշտոնական այցերի ժամանակ, մորուքը ստուգում են։ Կարող է՝ մեջը կենդանի՝ ոջիլ լինի, պայթուցիկ։ Հիմա երևի Ալիևն ասել է՝ սափրիր։ 
        • Չի կարող Մհեր Գրիգորյանի նման մեկը սահմանագծում իրականացնի։ Կարծում եմ՝ փող են վերցրել։ Նիկո՛լ, հանի՛ր Մհեր Գրիգորյանին։ 
        • Որևէ պաշտոն չեմ ուզում, պատրաստ եմ գալ, քարտեզները բերել, գծենք։ Մենք պետությունը կորցնում ենք։ Մհերը գուժում է ապագա արհավիրքը։ Մհերը կենդանի կմնա։ Ադրբեջանցիները նրան կփրկեն։ 
        • Արմա՛ն Եղոյան, ասածդ ստոր սուտ է, սրիկայություն ու դավաճանություն մեր երկրի նկատմամբ։ 1976թ․քարտեզ չկա ու չի կարող լինել։ Եթե կա այդպիսին, դա միակողմանի քարտեզ է։ 
        • Ադրբեջանն ամեն ինչ է ուզում՝ Կապանի, Վարդենիսի, Կարմիրի հատվածում, ուզում է Իջևան-Վազաշեն հատվածը, 2 գյուղ էլ՝ Նախիջևանի հատվածում։ 
        • Ատոմակայանը, կարծում եմ, կփակեն։ Ադրբեջանի պահանջն է, կատարում են: Այս իրավիճակում Ռուսաստանն էլ կուզի, որ փակեն, որովհետև համարում է, որ մենք երախտամոռ ժողովուրդ ենք։ 

        Հայաստանում չի կարող մոդուլային կայան լինել։ Դա բացառված է։ Մոդուլային կայանները դրվում են էներգահամակարգից դուրս բնակավայրերում։ Դրանք դնում են ատոմային սառցահատների վրա։ Մի անգամ օգտագործում են, ու վերջ։ Մոդուլային ատոմակայանների մասին խոսակցություններն աբսուրդ են։ Ալիևն է երևի խորհուրդ տվել, որ հեշտությամբ հրաժարվեն մեր ատոմակայանից։ 

        • Բրինձը խոնավություն է պահանջում, էս ռեգիոնում հնարավոր չէ բրինձ աճեցնել։ Պատմականորեն 12 դար առաջ այստեղ փորձարկվել է ու որպես հիմնական կերակրատեսակ՝ չի աճել։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ուզում է բրինձ աճեցնել։ Հլը սրանց խելքին աշե՛ք։ Գնալու են Վայոց ձորում, Վարդենիսում բրինձ ցանեն։ 
        • Հացի խնդիր են առաջացնում, որ Հայաստանը Ռուսաստանից կտրեն։ Գազի մասին էլ են, չէ՞, ասում՝ Ռուսաստանից մի՛ առեք, Ադրբեջանից առեք։ Արևմուտքի պահանջն է։ Ադրբեջանական գազ գիտե՞ք՝ երբ սրանք կստանան։ Ադրբեջանը կպահանջի՝ ռուսական ու իրանական գազատարները պայթեցնեն, հետո նոր կտա, որ հաջորդ օրը փակի։ Երևի մոռացել եք՝ Շուշիում, Ստեփանակերտում ինչ խնդիրներ էին առաջացնում:

          • Առաջիկայում կդիտարկվի ռուս-ամերիկյան հարաբերությունների աստիճանական լավացում։ Ռուսները հանգիստ են զգում իրենց։ Գիտեն՝ վաղ թե ուշ վազելով գնալու ենք իրենց մոտ, ու այդպես էլ լինելու է։ Ամեն հակառուսական քայլի հետ ռուսները մի նոր պայման կդնեն։
          • ԱՄՆ-ում տնտեսություն չկա։ Չինաստանը տնտեսապես ավելի հզոր է, ու դա խնդիր է առաջացնում ԱՄՆ-ի համար։ Թրամփի ադմինիստրացիայի համար թշնամի է նաև Իրանը։ Այստեղ դերակատարում ունի Իսրայելը, բայց կարծում եմ՝ ռազմական առճակատում չի լինի։
          • Պուտինն ասել է՝ «նրանք, ովքեր մեր թշնամիներն են, պարզ են։ Նրանց հետ մենք խնդիր չունենք։ Նրանք, ովքեր մեր բարեկամներն են, իրենք էլ են պարզ, ու իրենց հետ էլ խնդիր չունենք։ Խնդիրը նրանք են, ովքեր մեզ բարեկամ են ձևանում, բայց մեր դեմ են գործում»։
          • Հայաստանի կողմից «կոնյակ» բառի օգտագործումն օրինական է, քանի որ Հայաստանը կոնյակ արտադրել է ավելի շուտ, քան Ֆրանսիան 1909թ․ ընդունել է այդ օրենքը։
          • 2025թ․ հարկային համակարգը փոխում են, համարյա վերացնում են շրջանառության հարկը, բայց դրանց մեջ չկան ոսկու շրջանառությունն ու շահումով խաղերը։ Ես ենթադրում եմ՝ կառավարության անդամները, ընդհուպ՝ Փաշինյանը, մասնակցություն ունեն այդ բիզնեսների մեջ։ Սա ես դիտարկում եմ՝ որպես ռասիստական վերաբերմունք բիզնեսի նկատմամբ։
          • Ինչի՞ է ասֆալտի վերանորոգումը գերակշռում սրանց իշխանության օրոք, քան նոր ճանապարհների ասֆալտապատումը… Որովհետև վերանորոգման մեջ փող կա։ Հլը տեսե՛ք՝ կենտրոնն ի՞նչ են անում։ Նոր արած ասֆալտը քանդում են, նորից են սարքում։
          • Ժողովուրդն իր գլխին սարքեց։ Ո՞նց են ապրելու։ Գույքահարկը, տրանսպորտը, ամեն ինչ թանկանալու է։
          • Կոռուպցիան զարգացած երկրներում մինչև 10% է, Հայաստանում բարձրացել է մինչև 43%:
          • Հարգելի քաղաքացի, բա քեզ առողջապահական ապահովագրություն էին խոստանում, բա ինչի՞ չարեցին։ Կտրուկ իջեցրել է սոցիալական ոլորտի տեսակարար կշիռը։ Տեսե՛ք՝ ում եք ընտրել, ու դրանից հետո ցինիկաբար գնում է ԱԺ, ասում՝ սա կայունացման, սոցիալական արդարության բյուջե է։ Ֆինանսների նախարարին էլ լսեցի, վալիդոլ խմեցի։
          • Սրբազան շարժումը տապալվեց։ Չկարողացավ մինչև վերջ համարձակ մնալ, ու հավաքված մարդիկ ցրվեցին։
            • Թոշակները 400 դրամով պակասելու են, պլյուս 4% գնաճը։ Պետական ոլորտի աշխատավարձն էլ չի բարձրանալու։
            • Վրացիները տեսան, որ պրոարևմտյան խոստումները չեն կատարվում։ Այստեղ էլ են խաբում, գնում մարդկանց ասում են՝ ուզո՞ւմ եք առանց վիզայի, ազատ գնալ Եվրոպա, ասում են՝ այո։ Բայց չեն ասում, որ նախ՝ ազատ վիզա չի լինելու, հետո էլ՝ գազ էլ չենք ունենալու, թուրքը գալու է, մտնի մարդկանց տները։ Այ էսպես ստոր ձևով խաբում են մարդկանց։
            • Ալիևը հավակնում է լինել թուրքական աշխարհի լիդերը։ Փաշինյանը փորձեց խաղալ Էրդողանի վրա, չստացվեց։
            • Ի վերջո, իշխանությունը կփոխվի։ Ադրբեջանը կփորձի ներխուժել, ՀՀ Զինված ուժերը պետք է զգոն լինեն, արժանի հակահարված տան։ Բայց վախենամ՝ կորուստներ լինեն։ Ուզում եմ հավատալ, որ այդ կորուստները զգալի չեն լինի։

             Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>