Բերման ենթարկելու որոշումը ակնհայտ ոչ իրավաչափ է. Արամ Օրբելյան
Երբ, որ չկա մեղադրանքը, որը հոդվածի շրջանակներում է՝ դա կոչվում է ինկվիզիցիա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ մեկնաբանելով դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշումը:
«Որպեսզի գործը ընդհանրապես հնարավոր լինի քննել, պետք է լինի մեղադրանք: Էդ մեղադրանք կոչված փաստաթղում Ռոբերտ Քոչարյանին վերագրված գործողություն չկա: Բերման ենթարկելու որոշումը ակնհայտ ոչ իրավաչափ է: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ում անհասկանալի մեղադրանքով կանչում են ինչ-որ մի տեղ՝ կարող է չգնալ»,- նշեց նա:
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում: