Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը ԱԺ դահլիճում իրար ականջի բան են փսփսացել ու հռհռացել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցած օրերին շատերի աչքից չէր վրիպել արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սուրեն Պապիկյանի անչափ բարձր տրամադրությունը խորհրդարանում: Նրանք բյուջեի նախագծի քննարկման վերջին երկու օրերին անընդհատ իրար ականջի բան են փսփսացել ու հռհռացել նիստերի դահլիճում: Իսկ երեկ մե խինդ, մե ուրախություն տարածվեց կառավարության շարքերում, երբ Գառնիկ Դանիելյանն իր ելույթում ասաց, թե ձեր քաղաքապետն ասում է, որ շներն արտագաղթել են մարզից:
Նիկոլ Փաշինյանին այնպիսի մի անզուսպ ծիծաղ պատեց, որ բոլոր ՔՊ-ականները` շեֆին ուրախության մեջ մենակ չթողնելու համար, միացան նրան: Հիշեցնենք, որ այս անդարդ «բրիգադն» է երկիրը հասցրել այն վիճակին, որ Ալիեւն արդեն հանձնարարում է Սահմանադրություն փոխել եւ Հայաստանն ամբողջությամբ հանձնել իրեն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում