Բաքուն հասավ իր ուզածին և հիմա նույնիսկ մտադիր չէ խոսել Երևանի հետ Դեմ ենք քաղաքային տրանսպորտի մինչև 300 դրամ թանկացմանը․ միացիր, որ փոխենք (տեսանյութ) Հայաստանի իշխանությունները դարձել են աշխարհաքաղաքական որբ. Բենիամին Մաթևոսյան
14
ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը Օրիորդ Գրետան և 10 փոքրիկ «բնապահպանները» Տրանսպորտի ուղեվարձի այսօրվա իրական ինքնարժեքը կազմում է մոտ 60 դրամ. մեր քաղաքացիների խնդրանքով՝ ներկայացնում ենք դրա ապացույցը Թասիբով գյումրեցին ամեն ինչ պետք է անի, որ ունենա արժանապատիվ իշխանություն (տեսանյութ) Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ ստորագրահավաք է սկսել «Մայր Հայաստանը»․ 5-րդ ալիքի անդրադարձը (տեսանյութ) Նրանք ուզում էին աղքատությունը հաղթահարվի․ Իրենց գրպաններում հաղթահարեցին․ Անդրանիկ Թևանյան Միացի՛ր «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնությանը, ասա՝ Ո՛Չ տրանսպորտի թանկացմանը Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնության թեմայով (ուղիղ) Հերիք է Ռուսաստանը լվա ձեռքերը՝ օրերի ընթացքում Հայաստան չի լինի. Երվանդ Բոզոյան Երևանցիները միանում են «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնությանը Պատերազմ Արցախում
Ինքս հրապարակավ խոստացել եմ թրաշվել Փաշինյանի պաշտոնանկության օրը, ուստի տարոսը ինձ. Աշոտյան ՔՊ-ն 6 տարի է՝ ռազմավարական գործարքով հայրենիք է հանձնում. Նարեկ Մանթաշյան Բաքուն հասավ իր ուզածին և հիմա նույնիսկ մտադիր չէ խոսել Երևանի հետ Սափրվելու կոդը Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ Դեմ ենք քաղաքային տրանսպորտի մինչև 300 դրամ թանկացմանը․ միացիր, որ փոխենք (տեսանյութ) ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը Ալիևի պահանջով է Փաշինյանը թրաշվել. համացանցը ծաղրում է Նիկոլ Փաշինյանին «ՀԱՊԿ-ի հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել». ԱԳՆ Օրիորդ Գրետան և 10 փոքրիկ «բնապահպանները» Տրանսպորտի ուղեվարձի այսօրվա իրական ինքնարժեքը կազմում է մոտ 60 դրամ. մեր քաղաքացիների խնդրանքով՝ ներկայացնում ենք դրա ապացույցը Թասիբով գյումրեցին ամեն ինչ պետք է անի, որ ունենա արժանապատիվ իշխանություն (տեսանյութ) Թրամփի ապագա վարչակազմում կան հայամետ գործիչներ. Սուրեն Սարգսյան Երկրաշարժ՝ Իրանում Իրանը և Ռուսաստանը դաշնակիցներ չեն Կովկասում․ ՀՀ-ում Իրանի դեսպան Հովիկ Աղազարյա՛ն, դու ջանդ յուղի. Արթուր Խաչատրյան. Տեսանյութ Կինը 3 տարի անց «հիշել է», որ իրեն բռնության են ենթարկել և դիմել է ոստիկանություն Ուզում եք՝ ժողովուրդը ցամաք հացի կարոտ մնա՞. գլոբուսի վրա 1 երկիր կա, որը չունի Գյուղնախարարություն և հրաժարվում է ցորեն աճեցնելուց, դա Հայաստանն է. Աշոտ Հարությունյան Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը.... «Փաստ» Հայաստանի իշխանությունները դարձել են աշխարհաքաղաքական որբ. Բենիամին Մաթևոսյան Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ» Իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ ՔՊ-ի մոտ միայն ժողովրդին թալանելն է լավ ստացվում (տեսանյութ) Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ ստորագրահավաք է սկսել «Մայր Հայաստանը»․ 5-րդ ալիքի անդրադարձը (տեսանյութ) ԵՊՀ-ում որոշել են փակել Վիկտոր Համբարձումյանի հիմնադրած ամբիոնը Միացե՛ք քաղաքացիական նախաձեռնությանը․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Բորիս Մուրազիի կոչը (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանի պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ ՔՊ-ականը Երևանում միանձնյա կարգով բնակարան է գնել Ինչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը

Տրանսպորտի ուղեվարձի այսօրվա իրական ինքնարժեքը կազմում է մոտ 60 դրամ. մեր քաղաքացիների խնդրանքով՝ ներկայացնում ենք դրա ապացույցը

Սույն հաշվարկները ներկայացնելու ենք, հիմնվելով  բացառապես իշխանության ներկայացուցիչների կողմից ներկայացված թվերի վրա, որպեսզի պատկերն առավել օբյեկտիվ լինի, թեև համոզված ենք, որ ստուգելու  հնարավորություններ ունենալու դեպքում՝  պատկերն ավելի վատ կարող էր լինել  իշխանության համար:

Եվ այսպես. ըստ իշխանության ներկայացուցիչների՝ անցյալ տարվա տրանսպորտի  ողջ դոտացիան կազմել է 7 մլրդ դրամ:

Նույն տարվա տվյալները ամփոփելով՝ պարզվել է, ըստ իշխանությունների, որ օրական ուղևորափոխադրումները կազմել են.

- վերգետնյա տրանսպորտի միջոցներով 550 000 հազար,

-մետրոյով՝  85 000:

Այսինք, իրար հետ, մետրոյով, ավտոբուսներով և տրոլեյբուսներով օրական ուղևորափոխադրումների թիվը կազմում է 550 000 + 85 000 հավասար է՝ 635 000 ուղևոր:

Վերևում մենք նշեցինք, որ նույն տարվա համար դոտացիան կազմել է 7 մլրդ դրամ:

Այսինքն,  անցած տարվա դոտացիան օրական կազմել է. 7 մլրդ դրամը  բաժանած   365 օրի վրա (քանի որ մեկ տարվա մեջ կա 365 օր), որը հավասար է 19 մլն 178 հազար 82 դրամի:

Եթե հիմնվենք նրա վրա, որ անցած տարի օրական ուղևորափոխադրումների ծավալը 635 000 ուղևոր է (ըստ իշխանության տվյալների), ապա ստացվում է, որ մեկ շնչի վրա անցած տարվա դոտացիան ամեն օրվա կտրվածքով կազմել է 19 մլն 178 հազար 82 դրամը բաժանած 635 հազարի, որից ստացվում է. 19 178 082 / 635 000 = 30,2 դրամ:

Այսինքն, ըստ իշխանության տվյալների, անցած տարվա դոտացիան մեկ ուղևորի 1 ուղետոմսի համար կազմել է 30 դրամ:

Իսկ եթե հաշվի առնենք, որ անցած տարի տրանսպորտում  մեկ տոմսի գինը եղել է 100 դրամ, ապա կստացվի, որ այս հաշվարկներով՝ տոմսի ինքնարժեքը կկազմի 100 + 30 և կստացվի՝ 130 դրամ: Այսինքն, քաղաքացին վճարել է 100 դրամ, իսկ պետությունը, որպես դոտացիա ավելացրել է իր կողմից 30 դրամը:

Այսինքն, անցած տարվա ընթացքում, տրամադրելով 7 մլրդ դրամ, ըստ իշխանությունների՝ տրամսպորտը կարողացել է աշխատել:

Սակայն միաժամանակ, նույն իշխանությունները պնդում էին, որ անցած տարի, իբր տոմսի ինքնարժեքը կազմել է 210-230 դրամ, ինչը սուտ է, և այդ սուտը հաստատվում է իրենց իսկ ներկայացված թվերով:

Իսկ հիմա ներկայացնենք, թե նույն այդ իշխանության թվերով, իրականում որքան է հավաքվում տրանսպորտից, նշված 635 հազար ուղևորից, օրական:

Իշխանությունը բերում է տարբեր թվեր, սակայն ներկայացնենք իրենց ամենամեծ թվերը, հասկանալու համար, թե իրականում ինչ ծավալների է հասնում ստվերը այս ոլորտում:

Վերջերս իշխանության ներկայացված թվերից պարզվել է, որ արդեն իրենք կարողացել են հավաքել օրական մինչև 24 մլն դրամ: Իսկ ամենավերջերս նույնիսկ խսվում էր օրը 29 մլն դրամ հավաքելու մասին:

Նշենք, որ այս թվերը իշխանությունը ներկայացնում էր, որպես ձեռքբերում:

Իսկ դա նշանակում է, որ անցած տարվա կտրվածքով ուղեվարձի գծով օրական մուտքերը, առնվազն  չեն գերազանցել  24 մլն դրամը:

Սակայն իրենց թվերով պիտի կարողանային հավաքել 63,5 մլն դրամ, քանի որ օրական 635 հազար է կազմում ուղևորափոխադրումը: Այդ թիվը, բազմապատկելով 100 դրամով, կստանանք այն թիվը, որը օրական պիտի հավաքվեր:

Բարդ հաշվարկ չի. եթե օրական 635 հազար մարդ նստում է տրանսպորտ, որի տոմսի գինը 100 դրամ է, ապա օրական մարդիկ պիտի վճարեին տրանսպորտի համակարգին 635 000 x 100 դրամ = 63,5 մլն դրամ:

Այսինքն, 63,5 մլն-ից հանելով 24 մլն, կստանանք Երևանի հանրային տրանսպորտի ոլորտում օրական ստվերի չափը, որը կազմում է 39,5 միլիոն դրամ (ամեն օր): Այդպես է ստացվում, քանի որ, 63,5 մլն-ի փոխարեն, 24 մլն է հավաքվում:

Իշխանությունը պնդում է, թե այդ 24 մլն-ը հավաքվել է միայն վերգետնյա տրանսպորտից: Մենք չենք կարող ստուգել այդ թիվը, բայց  այս հարցում էլ  համաձայնենք  իշխանության հետ: Այդ դեպքում կստացվի, որ միայն վերգետնյա 550 հազար ուղևորից պիտի հանենք 24 մլն-ը: 550 հազարը բազմապատկելով 100 դրամով (տոմսի արժեք), կստանանք, որ օրական վերգետնյա տրանսպորտից պիտի գար 550 000 x 100 դրամ = 55 մլն դրամ:

Սակայն ստանում են 24 մլն դրամ:

Հիշեցնենք, որ այս թվերը հիմնված են իշխանության տվյալների հիման վրա, իսկ իրականությունը ավելի մռայլ է, եթե հանրությունը կարողանար ստուգել այդ թվերը:

Բայց, նույնիսկ այս թվերով, օրական ստվերը անցյալ տարի կազմել է 31 մլն դրամ (55 մլն հանած 24 մլն  հավասար է 31 մլն դրամ ու՝ ընդգծենք՝ ամե՛ն օր):

Այսինքն, ամենալավատեսական տվյալների հիման վրա հաշվելով՝ անցյալ տարվա ստվերը մինիմում եղել է օրական 31 մլն դրամի չափ:

Այսինքն, 550 000-ից ըստ իշխանության, մինիմում 310 հազար ուղևորի գումարները գողացվել են, «լևի» են գնացել, չգիտես ինչ են եղել, բայց բյուջե չեն մտել, մինչդեռ անխտիր բոլոր ուղևորները վճարել են:

Իսկ դա նշանակում է, որ օրական ուղևորափոխադրումների դիմաց գանձված ուղեվարձի համախառն հասույթի ավելի քան 56 %-ը գողացվել է անցյալ տարի (310  000/550 000, ստացվում է 56 %):

Այսինքն գողացվել է տրանսպորտի եկամուտների կեսից ավելին:

Եթե անցյալ տարվա տրանսպորտի մեկ տոմսի ինքնարժեքը կազմել է 130 դրամ, ուրեմն ստացվում է, որ եթե այդ 56 %  ստվերը չլիներ, ապա մեկ տոմսի ինքնարժեքը կլիներ 130 դրամ մինուս 56 %, որ հավասար է 57,2 դրամի:

Այսինքն, եթե ինքնարժեքի մեջ հաշվարկենք ուղևորներից գանձվող, բայց ստվերում մնացող գումարը, որ նույնիսկ իշխանության հրապարակած թվերով հասնում է օրական 31 միլիոն դրամի, ապա 1 ուղետոմսի իրական ինքնարժեքը կկազմեր 57,2 դրամ:

Նշենք, որ այս թվերը, հիմնված են բացառապես իշխանության բերած տվյալների վրա: Ավելին, անցած տարվա օրական 24 մլն հավաքագրումը նույնպես, մեր կարծիքով, ուռճածված թիվ է, քանի որ իշխանությունը վերջերս է կարողացել, իրենց կարծիքով, «բարելավել»  իրավիճակը և ներկայացրել է 24 մլն թիվը:

Իսկ դա նշանակում է, որ անցյալ տարվա հավաքման ցուցանիշը 24 մլն-ից զգալի ցածր է եղել: Սակայն, քանի որ մենք ճշգրիտ այդ ցածր թիվը չգիտենք, հենվել ենք այն բարձր թվի վրա, որն ներկայացրել է իշխանությունը այս վերջին օրերին:

Նորից ենք ուզում կրկնել, եթե հանրությունը կարողանա ստուգել այս ստվերի իրական չափերը, ապա կարող է մենք բոլորս համազգային շոկ ապրենք:

Անցած տարվա տվյալների հիման վրա խայտառակվելով՝ իշխանությունը փորձում է ապացուցել, որ այս տարվա դոտացիան կարող է հասնել 8 մլրդ դրամի:

Սակայն երբ տեսնում ենք, թե ինչ քանակի Քյու-ար կոդի թղթեր է  թողարկում  «Թել Սել» ընկերությունը, իսկ դա կազմում է օրական 600 000, և դա այն դեպքում, երբ դեռ կա 100 դրամով կանխիկ վճարելու հնարավորությունը, ապա կարող ենք պնդել, որ իրական ուղևորափոխադրումների թիվը զգալիորեն ավելի մեծ է, քան 635 հազարը:

Իսկ դա նշանակում է, որ տոմսի ինքնարժեքը կարող է և ավելի ցածր լինել, քան 57,2 դրամը:

Բայց եթե նույնիսկ հաշվարկենք իշխանության բերած այս նոր թվով, ապա կստացվի, որ այս տարվա, իրենց կողմից ուռճացված թվերով մեկ տոմսի ինքնարժեքը կկազմի

8 մլրդ բաժանած  365 օրի վրա և կստացվի՝ 21 մլն 917 հազար 808 դրամ:

Իսկ այդ թիվը բաժանած 635 հազարի, կստացվի 34,5 դրամ:

Այսինքն, այս տարվա մեկ տոմսի ինքնարժեքը կկազմի 134 դրամ:

Իսկ եթե հաշվի առնենք, որ նույն իշխանական թվերով ստվերը մնացել է նույնը, ապա կստացվի, որ 134 - 56%  հավասար է 58.96 դրամ:

Այսինքն, տրանսպորտի այս տարվա մեկ տոմսի ինքնարժեքը կկազմի 58.96 դրամ:

Կրկին նշենք, որ բոլոր այս թվերը հիմնված են իշխանության թվերի  վրա, որոնք մեր կարծիքով՝ ուռճացված են:

Այսինքն, եթե հանրությունը հնարավորություն ունենար ստուգել իրական թվերը, ապա կարող էր պարզվել, որ մեկ տոմսի իրական ինքնարժեքը ոչ թե 57,2 դրամ է եղել է անցյալ տարի, կամ 58,96  է այս տարի, այլ զգալի չափով ավելի ցածր թիվ է:

Սակայն, քանի որ իրական պատկերը ստուգելու հնարավորությունները չունենք, ապա այդ ցածր թիվը մենք կոնկրետ չեն կարող ստանալ: Այդ իսկ պատճառով զերծ կմնանք այլ թիվ ներկայացնելուց:

Սակայն նույնիսկ  իշխանության կողմից  բերած թվերի հիման վրա, տեսնելով որ մեկ տոմսի ինքնարժեքը կազմում է մոտ 60 դրամ, անբարոյական ենք համարում, որ  հունվարի մեկից մեկ տոմսի գինը բարձր լինի 100 դրամից, առավել ևս, հասցվի 300-ի:

«Մայր Հայաստանն»  իր այլնտրանքային առաջարկով ներկայացրել է տրանսպորտի ոչ թե թանկացման, այլ ճիշտ հակառակը՝ էժանացման նախագիծ:

Այս մոտեցումը հիմնված է բազմաթիվ երկրների փորձի վրա, որտեղ գործում է հետևյալ փիլիսոփայությունը. որ միանգամվա տոմսի արժեքը պիտի տարբերվի այն տոմսի արժեքից, որը քաղաքացին կարող է ձեռք բերել՝ վճարելով միանգամից մեկ ամսվա, կամ մեկ տարվա փաթեթի համար:

«Մայր Հայաստանի»  կարծիքով Հայաստանի մայրաքաղաքում ուղեվարձի առավելագուն արժեքը պիտի լինի ոչ ավել, քան՝ 100 դրամ:

Եթե քաղաքացին կուզենա մեկ շաբաթվա, մեկ ամսվա կամ մեկ տարվա փաթեթ ձեռք բերել, ապա այդ դեպքում մեկ տոմսի արժեքը պիտի լինի 90,  80 և նույնիսկ 70 դրամ:

Մանավանդ, որ ներկայիս մեր հաշվարկները ցույց են տալիս, որ նման մոտեցման պարագայում, Երևանի տրանսպորտը կարող է աշխատել նույնիսկ առանց դոտացիոն համակարգի:

Պարզապես համակարգում չպիտի լինի ստվեր և համակարգը պիտի գործի անկանխիկ վճարաձևով:

Ավելին, պիտի լինեն հատուկ քարտեր, որպեսզի հեշտ լինի իրականացնել վերահսկողությունը:

Այս համակարգին անցնելու համար անհրաժեշտ է ոչ ավել, քան մեկ տարի, ինչը ցույց է տալիս այլ երկրների փորձը:

Իսկ այն, ինչը որ առաջարկվում է ներկայիս ՔՊ-ական իշխանության կողմից, կարելի է  բնորոշել, որպես՝

-տգիտություն

-անխղճություն

-լկտիություն:

Այլ ձևակերպումները չեն սազի այս իշխանությանը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan