ԱՄՆ-ն և ԵՄ-ն թքած ունեն Հարավային Կովկասի ճակատագրի վրա. Մարիա Զախարովա
Ռուսաստանն իր պատմական և բնական շահերն ունի Հարավային Կովկասում, իսկ արևմտյան երկրներն օգտագործում են մեր ձեռքբերումները միայն տարածաշրջան «ներթափանցելու» համար: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն, փորձելով ստանձնել միջնորդի դերը, չկարողացան նոր բան գտնել, նրանք օգտագործեցին մեր լուծումները, բայց խեղաթյուրեցին դրանք՝ հույս ունենալով խաղաղության գործընթացը գրանցել իրենց վրա։ Նրանք ցանկանում են իրենց վերահսկողության տակ առնել տարածաշրջանը, դուրս մղել ՌԴ–ին` Իրանի և Թուրքիայի հետ միասին, ստեղծել լարվածության ևս մեկ օջախ, նրանք թքած ունեն Հարավային Կովկասի ճակատագրի վրա»,- ասել է Զախարովան:
Աղբյուր՝ Alphanews.am