Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

«Անգլուխ» վիճակ և քաոս՝ «Էրեբունի» թանգարանում. չկա տնօրեն, փոխտնօրեն և ժ/պ. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տևական ժամանակ է, ինչ ստեղծվել է նախադեպը չունեցող իրավիճակ. ռազմավարական կարևորագույն նշանակություն և միջազգային լայն ճանաչում ունեցող այս հաստատությունը, որը, կարելի է ասել, Հայաստանի այցեքարտերից մեկն է, ներկայումս չունի ո՛չ տնօրեն, ո՛չ փոխտնօրեն, ո՛չ էլ անգամ տնօրենի կամ փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ: Կարճ ասած՝ արգելոց-թանգարանում տոտալ անտերություն է տիրում, ինչի մասին մեզ ահազանգել են թե՛ զբոսաշրջային ընկերություններից՝ էքսկուրսավարներ և ուղեկցող անձինք, թե՛ կրթական հաստատություններից՝ ուսուցիչներ, դասղեկներ և այլք, թե՛ պարզ այցելուներ կամ արգելոց-թանգարան այս կամ այն առիթով զանգահարողներ:

Վերջիններս միաբերան ասում են՝ չկա մեկը, որը կարող է պատասխանել իրենց հարցերին, ընթացք կտա դիմում-բողոքներին կամ առաջարկներին: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, հայտնի հնագետ, ուրարտագետ Միքայել Բադալյանը, ում օրոք թանգարանն աննախադեպ առաջընթաց ապրեց, հիմնարկից հեռացավ ս.թ. մայիսին, երբ լրացավ վերջինիս աշխատանքային պայմանագրի ժամկետը, որն ինչ֊ինչ պատճառներով չերկարացվեց։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը չունի նաև փոխտնօրեն, քանի որ նախկին փոխտնօրեն Վահե Սարգսյանը, ով այդ պաշտոնին էր մինչ ս.թ. մայիս ամիսը, իսկ մայիսից-հոկտեմբեր հանդիսանում էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, կրկին ինչ-ինչ պատճառներով դուրս է եկել արգելոց-թանգարանից: Yerkir.am-ի տեղեկություններով՝ արգելոց-թանգարանի աշխատակիցները մինչ օրս անգամ չեն ստացել հոկտեմբեր ամսվա աշխատավարձը, ինչը սովորաբար փոխանցվել է յուրաքանրյուր ամսվա սկզբին:

Պատճառը կրկին արգելոց-թանգարանում տիրող «անգլուխ» վիճակն է: Փաստորեն, հայ ժողովրդի մշակութային ժառանգության անգնահատելի մասը կազմող Արարատյան (Ուրարտական) թագավորության ժամանակաշրջանի ողջ նյութական-հոգևոր ժառանգությունը ներկայացնող, Երևանի անձնագիրը համարվող, ՀՀ մայրաքաղաքը աշխարհի հնագույն քաղաքների ու քաղաքակրթությունների շարքին դասող «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում այսօր ուղղակի չկա որևէ մեկը, որը պատասխանատվություն կարող է կրել որևէ արտակարգ իրադրության՝ հրդեհի, վթարի, ինչու չէ, նաև հնարավոր վանդալիզմի, գողության, թալանի կամ չարաշահումների համար:

Ավելին, այս քաոտիկ վիճակում է ոչ միայն բուն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, այլև նրա երկու մասնաճյուղերը՝ Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայր-թանգարանները: Եվ դա այն դեպքում, երբ համաշխարհային զբոսաշրջության, պատմագիտության, հնագիտության և մշակութաբանության կիզակետում գտնվող այս հաստատությունում տնօրենի ամենօրյա տքնաջան աշխատանքի ու բազմազան ծրագրերի, աշխարհին ներկայանալու և հայոց քաղաքակրթական արժեքները ներկայացնելու կարիք կա, ինչը և արվում էր մինչ այս մղձավանջն ու քաոսը:

Իսկ այս ամենը հիշեցնում է հայտնի խոսքերը. ամեն ինչ ավերված է, այստեղ ևս Փաշինյանի իշխանության ձեռքերն են հասել: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>