ՔՊ-ն ժամանակակից լուսատուները համադրել է Սովետական Միության փայտյա հենասյուների հետ (տեսանյութ)
2024թ․ Երևանի բյուջեով արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքներ ծրագրով նախատեսվել է 2 մլրդ 80 մլն դրամ, որը 2023թ․ ճշտված բյուջեով նախատեսված ցուցանիշից 380 մլն դրամով ավելի է։
Որտե՞ղ են այս ահռելի գումարները, երբ այսօր՝ տարեվերջին մոտ, փողոցներում դեռ ունենք Սովետական Միության փայտյա հենասյուներ։
Դավթաշեն վարչական շրջան, Յուրի Երզնկյան փողոց։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից