Ապագան գալու է՝ զենքով, կրակոցով. Ալեն Ղևոնդյան
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում նշում է, որ պատերազմը նախապես պլանավորված ֆիկցիա էր:
Հարցազրույցի հիմնական թեզերն ու շեշտադրումները.
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը գեոպոլիտիկ քայլ էր ռուսների կողմից:
Խաղաղապահները աշխատում էին այնքանով, որքանով…Նրանց մանդատը չհաստատվեց:
Հայկական կողմը խախտեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ միակողմանի Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս:
ՌԴ-ն այդ հայտարարության երաշխավորը չէ, նա միջնորդ կողմ է:
Եթե Հայաստանը Ադրբեջանի հետ որեւէ պայմանագիր չկնքի, այդ պատուհանը կարող է բացվել:
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության հայտարարությունը խոսում է այն մասին, որ Հայաստանում սուր մրցակցություն է լինելու:
Այս իշխանության ընկալմամբ Հայաստանի ինքնիշխանությունը թուրքական պրոտեկտորատ դառնալն է:
Քաղաքական առեւտրի հարց է լինելու:
Ադրբեջանը ռազմական սցենարը պահում է որպես պլան Բ:
Հայաստանի իշխանությունը կամովին հրաժարվել է սուբյեկտայնությունից:
Իրանի կողմից Արաքսը անցնելը նշանակելու է, որ Թուրքիան էլ է անցնելու: