ԱԺ նախագահը և ՔՊ-ական երկու պատգամավոր առաջարկում են հրաժարվել ՀՀ օրհներգի վերջին քառատողից
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարել:
Նրանք առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը․
«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»:

