Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին
10
ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերը ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Պատերազմ Արցախում
Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերը ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի «Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ

Ժողովուրդը Նիկոլից սպասում է ընդամենը մեկ բան. «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Գյումրիում շուրջ 50-ամյա մի գյուղատնտես դժգոհում է, որ կառավարությունը նորմալ չօգնեց պայքարել կրծողների դեմ, ամբողջ բերքը փչացավ, համարյա մնացել են առանց ձմեռվա ապրուստի։ Ասում է՝ ոչ կարողանում ենք վերևի կրծողների դեմ պայքարել, ոչ էլ դաշտերի կրծողների դեմ։ Հասկանում եմ՝ ինչ է ասում, հարցնում եմ՝ վերևի կրծողների դեմ ո՞նց ես պայքարում, ասում է՝ ընդդիմություն ունենք, թող պայքարի, ես կգա ժամանակը, կգնամ դեմ կքվեարկեմ։ Բայց դու Նիկոլին ես ընտրել, չէ՞։ Հա, ընտրել եմ։ Բա որ դու ընտրել ես, դու դժգոհ ես, ինչո՞ւ ես քո պայքարի բեռը դնում ուրիշի վրա։ Ասում եմ՝ երբեմն Շիրակի մարզ է գալիս, գնա, հանդիպիր, որպես իրեն ընտրած՝ պահանջիր, որ քո խնդիրը լուծի։ Է, ասում է՝ էն ի՞նչը կարողացավ անել, որ նրանից բան պահանջեմ։

Մի ուրիշ գյումրեցի բողոքում էր սոցիալականից, թոշակներից։ Ասացի, բա խաբար ես, որ հաջորդ տարի էլ չի բարձրանալու, ավելի նեղվեց ու ասում է՝ բա ժողովուրդը ի՞նչ ա ասում։ Հարցնում եմ՝ որ Նիկոլը Գյումրի էր եկել, մոտեցա՞ր, քեզ խոստացել էր թոշակների կտրուկ աճ․ ասում է՝ նա եկել էր հեծանիվ քշելու, ինչի մեզ համար է՞ր եկել, նա ի՞նչ հարց է լուծելու, որ դիմեմ։ Էնքան էլ ավտոյով-ախռանիկով էր եկել, որ կարող էիր մոտենա՞լ։ Ասում եմ՝ բա որ գնացիր ՔՊ-ին ընտրեցիր ինչի՞ համար, ակնկալում էիր, որ թոշակը բարձրանալու է, չէ՞։ Դու ընտրել ես իշխանություն, որ աշխատի, չէ՞, ոչ թե ընտրել ես իշխանություն, որ քո պես ժողովրդին ասես բա ի՞նչ ես անում, հել հեռացրու։

Իրականում Հայաստանի բոլոր շրջաններում, բոլոր մարզերում, մայրաքաղաքում ժողովուրդն ունի բազմաթիվ խնդիրներ։ Նյարդայնանում են, նեղվում, հայհոյում, հետո հարմարվում, որվհետև խնդրի լուծումը, թեկուզ՝ պետության լուծելի ամենամանր կենցաղային խնդիրը, պարադոքս է, բայց չեն կապում կառավարության, իշխանության հետ։ Հայաստանի քաղաքացին իշխանությունից սպասելիք չունի։ Ինչո՞ւ չունի, որովհետև աչքի առաջ է սրանց պաշտոնավարման 6,5 տարվա՝ խնդիրների լուծման, իսկ իրականում՝ ոչ մի խնդրի չլուծման մեթոդիկան։ Էսօր համաձայնություն են տվել շուրջ 300 մլն եվրոյի վարկերի, այսինքն՝ ամեն քաղաքացու բեռը ևս 100 դոլարով ավելացել է։ Դա միայն այսօր, դրանից առաջ էլ լիքը ավելացրել են հպարտ քաղաքացիների պարտքը, վաղն էլ կավելացնեն։ Մարդիկ քաջ գիտեն, որ Նիկոլը խոստանում էր էլ վարկ չվերցնել, ասում էր՝ էն նախկինները վերցնում-ուտում են, ասեց ես գամ՝ խոստանում եմ պարտքի խնդիրը լուծել, կերածը վերադարձնել ու էլ երբեք չվերցնել․․․ 6 տարում կրկնապատկեց 25 տարվա վերցրածը։ Խոստանում էր բոլոր գյուղացիների ոռոգման ջրի հարցը լուծել, բայց հիմա ասում է, որ բոլոր գյուղերում կա ոռոգման ջրի խնդիր, բայց պետք է հասկանան, որ ջուրը այլևս հասանելի չի լինի առաջվա պես։ Էսպես բոլոր խնդիրները․ ու քաղաքացին չի սպասում, որ կարող է իր հողի խնդիրը, փողի խնդիրը, հացի խնդիրը լուծում ստանա, որովհետև Նիկոլը, ըստ քաղաքացու, այլևս միայն ախռանայով հեծանիվ քշելու համար է։ Նրա աշխատանքից քաղաքացին չունի օգուտ և չունի օգուտի ակնկալիք։ Չեմ էլ զարմանում․ մարդ, որը ստորագրել է հողեր տալու թղթի տակ, ստորագրել է երկիր հանձնելու թղթի տակ, նրանից քաղաքացին ի՞նչ դրական ակնկալիք պետք է ունենա։

Որևէ մեկդ կարո՞ղ է ասել, թե Նիկոլը ինչի համար է գնացել Հունգարիա: Էդ այցից ՀՀ քաղաքացու օգուտը ո՞րն է։ Ասենք կառավարության կայքում գրված է, որ մի օր հանդիպել է նոբելյան մրցանակակրի, մի օր նոր նախարարի է ներկայացրել աշխատակազմին,  Երվանդ Մանարյանի արձանն է բացել, ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն է քննարկել և այլն․ կա՞ սրանց մեջ մեկ հատ բան, որով քաղաքացու նկատամբ խոստում ու պարտավորություն է կատարել։ Կարդում եմ՝ ելույթ է ունեցել սոցիալական արդարության համաժողովում։ Ի՞նչ սոցիալական արդարություն։ Երբ թոշկառուն ստանում է 40 հազար դրամ թոշակ, իսկ նախարարը մեկ տարում ստանում է թոշակառուի 41 տարվա թոշակը, ու դու ասում ես հաջորդ տարի թոշակը չեմ բարձրացնելու, այս տարի էլ չեմ բարձրացրել, էդ երկիրը ո՞նց կարող է սոցիալական արդարության համաժողով անել։ Այսինքն, մենք ընդունում ենք, որ պարզապես պարապ էր, ելույթ ունենալու տեղ էր, հերթական անգամ դասախոսություն է կարդացել անիմաստ բաների մասին։ 

Երբ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարց է տալիս կամ խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորը հարց է տալիս Նիկոլին, քաղաքացու արձագանքը ո՞րն է․ ասում է՝ ինչի՞ եք անիմաստ հարց տալիս, չգիտե՞ք, որ նա ցրող է ու պոպուլիստ, ի՞նչ նորմալ պատասխան եք ակնկալում։ Նրանից ադեկվատ պատասխան քաղաքացին շուտվանից արդեն չի սպասում․ նրա տեսանյութերին միացնում են այլ հումորային տեսանյութեր ու սոցցանցերում լայքեր հավաքում։ Երբ Նիկոլին հարցնում են Արցախի հարցը ինչո՞ւ էսպես արեց, հարցնում են, որ ստանան անկեղծ պատասխան, ու նա բերում է տասնամյակներ առաջ փաստաթղթերը, նախկինները-բան, հասկանում ես, որ նա անկեղծ չէ, նրա ասածը լուրջ չէ ու այլևս լուրջ չի ընկալվում և ոչ մի թեմայի շուրջ ասածը։ Նա կարողանում է երկար խոսել, բայց ասելիք չունի։

Գնացել է գյուղ․ ձմռան շեմին, վառելիք չկուտակած, հողից քիչ օգուտ ստացող, աշխատատեղ չունեցող գյուղացին կգնա, բնականաբար, իրեն հազար հատ խոստում տված մարդու հետ հանդիպման։ Գնում-ասում է՝ պարոն վարչապետ, ապրելու հնար չունենք։ Պատասխանը ի՞նչ է․ հելեք տռասին սուրճ ծախեք։ Էդ մարդը, որ Նիկոլից էդպիսի պատասխան է ստացել, հաջորդ անգամ կգնա՞ Նիկոլին տեսնելու, եթե անգամ քաշելով տանեն․ էդ անլուրջ պատասխանից հետո, վստահաբար, ոչ․ բայց հաստատ կհարցնի՝ ընդդմությունը ի՞նչ ա մտածում, չի՞ ուզում քշի։ Ժողովուրդ, ասում էր, դուք աշխատավոր ժողովուրդ եք, ուղղակի աղքատ եք, որովհետև ձեզ 30 տարի թալանել են, կգամ կվերադարձնեմ։ Եկել ես, ոչինչ չես արել ժողովրդին, ասում ես, թե դու չես թալանում, բայց նրանք ավելի վատ են ապրում, քան այսպես կոչված՝ «թալանման» ժամանակ։ Հիմա դու թալանում ե՞ս, թե չես թալանում։

Տավուշում կան գյուղեր, որ իրար հետ ունեն տնամերձի խնդիր․ ասում եմ ոչինչ, հենց Նիկոլը գա մարզ, հանդիպեք, ասեք, թող լուծի։ Գյուղապետն ասում է՝ լավ ա, ահավոր գոհ եմ իր լուծածներից, տեսանք հողերի հարցը ինքը ոնց է լուծում, ավելի լավ ա մեր խնդիրը մնա, քան լուծի Նիկոլը իրա ձևերով։ Այ ինչո՞ւ քաղաքացին քո հետ հույս չի կապում․ որովհետև դու բոլոր խնդիրները լուծում ես այնպես, ինչպես լուծել ես Ղարաբաղի խնդիրը։ 

Դու վարչապետ ես, քեզանից սպասում պետք է լինի, ակնկալիք լինի, չես կարողանում արդարացնել, բայց ինչ-որ անկապ հանդիպումներով, հեծանիվներով, շոուներով քո ներկայությունն ես ապահովում։ Հիմնարկներ կան, հատկապես՝ պետական, որ գործի են ընդունում, որովհետև այսինչի ծանոթն է, բայց չի կարողանում աշխատել, ասում են՝ դու ընդամենը մեկ-մեկ երևա, որ բան չկասկածեն։ Այ էդպես ուղղակի ֆիզիկական ներկայություն է ապահովում մեր խնդրո առարկան, որի ո՛չ խոսացածն է իրականում բանի պետք ո՛չ արածը։ Դուք գիտե՞ք աշխարհում երկրորդ վարչապետի մասին, որը կարդա իր ու ուրիշների գրառումների տակ քոմենթները ու պատասխանի։ Ոչ, այդպես անում է միայն էս ժամանակ մեռցնողը։

Էս ֆոնին այո, տարօրինակ է, որ անընդհատ հարկեր են ավելանում, բարձրացնում են, տուրքեր են ավելացնում, տուգանքներն են շատացնում, ճանապարհները լրիվ քանդած են, անձրևը ջրհեղեղ է դառնում, տրանսպորտի վիճակը վատ, գյուղատնտեսական աշխատանքներից օգուտ չկա, թոշակը չի բարձրացնում, ամեն շաբաթ հարյուր միլիոնավոր դոլարների պարտքեր են վերցնում, կրիմինալն աճում է, քաղաքացուն ծառայություն մատուցող պետական հիմնարկներում ահավոր հերթեր են և, ընդհանրապես, կյանքը բարդացած ու ոչ մեկ բողոքի ակցիա չի անում։ Էլի ասեմ, որովհետև սպասելիք չունի, նրան հարց լուծող չեն դիտարկում, այլ մարդու, որը բախտի բերմամբ, թե պատահմամբ հայտնվել է կարևոր տեղ։

Ու քաղաքացին գիտի որ իր խնդրի համար ոչ թե պետք է դիմի կառավարչական մարմիններին, այլ ինքը տեսնի իր գլխի ճարը։ Այ դրա համար էլ քննադատում են, բայց անտարբեր են․ այս իշխանությունից 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր սպասում են միայն վատ որոշումներ։ Ու միայն Նիկոլի մասին չէ խոսքը․ հերթով բացեք նրա որևէ պաշտոնյայի լուսանկարը նայեք ու ձեզ հարց տվեք՝ նրանից ի՞նչ սպասելիք ունեք։ Հայ ժողովուրդը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից ունի ակնկալիք, Թուրքիայում իրադարձություններց ունի ակնկալիք, ԱՄՆ ընտրություններից ունի ակնկալիք, Իրանում իրավիճակից ունի ակնկալիք, ամեն տեղից ունի, բացի Հայաստանի իշխանությունից։ Մեր ցանկացած փոփոխություն սպասում ենք այլ տեղերից, բացի մերից։

Կարճ ասած՝ հազարավոր խոստումներ տված ու տապալած, խաղաղության դարաշրջան ու ապագա խոստացած ու տապալած իշխանությունից իրականում հանրության ակնկալիքը մեկն է՝ հեռացում։ Ու արդեն, ոչ թե հրաժարական, այլ՝ հեռացում։ Ինչո՞ւ են քաղաքացիները ընդդիմությանը հաճախ մեղադրում, նեղսրտում, հիասթափվում, վիրավորում․ որովհետև երբ իշխանությւոնից սպասելիքի բացակայություն է, ընդդիմությունից ակնկալում են, որ որքան հնարավոր է՝ արագ ազատեն իրենց էդ իշխանությունից։ Իրենց պրոբլեմների լուծումը տեսնում են ոչ թե իշխանության մեջ, այլ այս իշխանության հեռանալու մեջ։

Ի դեպ, շատ վերլուծաբանների կարծիքով, դրսի հովանավորներից էլ ոչ ոք էլ Նիկոլից սպասելիք չունի։ Դրա համար էլ մնացել է մենակ հեծանիվ քշելը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>