«Նոա»-ն հետաքրքրել է անգլիացի ֆուտբոլասերներին, առայժմ՝ որպես էկզոտիկա
«Բի-Բի-Բի սպորտ»-ն անդրադարձել է Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի շրջանակում այսօր կեսգիշերին (Երևանի ժամանակով) նախատեսված «Չելսի»-«Նոա» հանդիպմանը: Աշխարհահռչակ լրատվամիջոցը ներկայացրել է «Նոա» ակումբի ստեղծման պատմությունը, նշել, որ թիմը ի սկզբանե «Արցախ» անվանումն է ունեցել, որը փոխել է 2019-ին: Անդրադարձ է արվել նաև «Նոա»-ի վերջին ելույթներին, դարպասապահ Չանչարևիչի՝ ԱԷԿ-ին սեփական տուգանային հրապարակից արված հարվածով խփած գոլին, զրուցել հայկական ակումբի ներկայացուցչի հետ:
Բնօրինակ հրապարակումը (անգլերեն)՝ հղումով
https://www.bbc.com/sport/football/articles/c5yp3qey03go?fbclid=IwY2xjawGZallleHRuA2FlbQIxMQABHQDKS8EBVnZoYxq9BJhCHpLMQt_V0Oo2_rpknOMJesCamSufsXsDTjF95w_aem_9V66V6sKnqa7inAQA_GEkQ