«Մարդիկ գրեթե ամենուրեք զզվել են փսևվդոդեմոկրատական քաոսից և լիբերալ ֆաշիզմից»,-Կարեն Քոչարյան
Կարեն Քոչարյանը նկատում է. «Բոլորը խոսում են Թրամփի հաղթանակից, սակայն ոչ պակաս կարևոր է այն փաստը, որ հանրապետականները հաղթել են նաև Սենատում և Կոնգրեսում, ձեռք բերելով փաստացի բացարձակ իշխանություն:
Եթե հիշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպայում կայացած գրեթե բոլոր ընտրություններում ևս (լինի դա տեղական ինքնակառավարման՝ Գերմանիայում, համապետական՝ Ավստրիայում, Ֆրանսիայում և Իտալիայում, թե համաեվրոպական) գլոբալիստները կրում են լուրջ պարտություններ, կարելի է արձանագրել, որ մարդիկ գրեթե ամենուրեք զզվել են փսևվդոդեմոկրատական քաոսից և լիբերալ ֆաշիզմից:
Դա ամենևին չի նշանակում, որ նրանց փոխարինող ուժերը լավն են լինելու…, բայց, որ գլոբալիստներն այլևս չեն բավարարում շատերին՝ արդեն արձանագրված փաստ է»: