Ժողովրդավարության բաստիոնի հեքիաթը Թրամփին չի հետաքրքրելու. Վիգեն Հակոբյան
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում նշեց, որ ԱՄՆ-ում պահպանողական, ազգայնական շերտն է իշխանության եկել, դա շատ բան կփոխի:
Հարցազրույցի հիմնական թեզերն ու շեշտադրումները.
Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը լուրջ կտարբերվի:
Արևմուտք-ՌԴ լարվածության թուլացումը մեր տարածաշրջանի ուղղությամբ Ռուսաստանի համար ռեսուրսներ կազատի:
Թրամփը կսրի քաղաքականությունը Իրանի հարցում:
Ժողովրդավարության բաստիոնի հեքիաթը Թրամփի վարչակազմին չի հետաքրքրելու:
Ադրբեջանն ու Թուրքիան Թրամփեին առաջարկելու բան ունեն:
Վրաստանում իրար հետ լեզու կգտնեն:
Իշխանությունը գուցե հերթական անգամ քաղաքական տրանսգենդերություն անի, թեքվի դեպի Ռուսաստան: