Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ)
16
Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը լաչառություն է անում (տեսանյութ) Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ)

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Ալեն Սիմոնյանի վարքագիծը

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը։

ՀԺՄ տարածած հայտարարությունում նշված է․

«Հոկտեմբերի 31-ին հերթական միջադեպն է գրանցվել Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի և Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողի միջև: Այս անգամ Ալեն Սիմոնյանի անզուսպ վարքագծի թիրախում  Mediahub.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանն էր, ում խոսքով՝ ինքը 10 տարուց ավելի լուսաբանել է Ազգային ժողովի աշխատանքները, և երբևէ որևէ լրագրողի նկատմամբ Խորհրդարանի որևէ ղեկավար նման վերաբերմունք չի ցուցաբերել:

Լրագրողի խոսքով՝ ԱԺ նախագահն իրենց շփման սկզբից թիրախավորել է թե՛ իրեն, թե՛ այն լրատվամիջոցին, ուր ինքն աշխատում է, ապա վիճաբանությունը թեժացել է այնքան, որ լրագրողը մտավախություն է ունեցել, որ Ալեն Սիմոնյանը բռնություն կկիրառի իր նկատմամբ, հատկապես, որ վերջինիս թիկնապահները բռնել են իր ձեռքերը: Սակայն լրագրողի խոսքով՝ հենց վերջիններս էլ հանգուցալուծել են իրավիճակը:

Ալեն Սիմոնյանը, բնականաբար, տեղի ունեցածի իր տարբերակն է ներկայացրել, սակայն, բարեբախտաբար, տեխնիկայի զարգացման այս դարում ցանկության դեպքում հնարավոր է պարզել՝ իրականում ինչ է տեղի ունեցել:

ԱԺ միջանցքներում  տեսախցիկներ կան տեղադրված, այն հատվածում, ուր տեղի է ունեցել միջադեպը, նույնպես պետք է, որ տեսախցիկներ լինեն։ Հետևաբար, եթե ԱԺ աշխատակազմը կամ Պետական պահպանության ծառայությունն առանց մոնտաժելու տրամադրի ԱԺ տեսախցիկների արձանագրածը, իրավիճակն ավելի հասկանալի կլինի: ԱԺ նախագահն ինքը պետք է շահագրգռված լինի, որ տեսախցիկների արձանագրվածն առանց մոնտաժվելու տրամադրվի շահագրգիռ բոլոր կողմերին:

Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում աշխատող լրագրողների հետ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու ու նրանց իր հրահանգով թևերից քարշ տալով ԱԺ շենքից դուրս հանելու հարուստ փորձ ունի ու բոլոր այդ դեպքերում իր վարքի համար երբևէ պատասխանատվության չի ենթարկվել իր թիմակիցների ու կուսակցության կողմից:

Ալեն Սիմոնյանը պատասխանատվության չենթարկվեց նաև այն ժամանակ, երբ թքեց քաղաքացու վրա:

Հիշեցնենք, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2023 թվականի ապրիլին Կասկադի տարածքում թքել էր քաղաքացու դեմքին։ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև միջադեպը ծագել էր այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցներով զբոսնող Ալեն Սիմոնյանին տեսնելուց հետո քաղաքացին վանկարկել էր՝ «Դա-վա-ճա՛ն, դա-վա-ճա՛ն»։ Ալեն Սիմոնյանը թիկնապահներին հանձնարարել էր բռնել քաղաքացու ձեռքերից ու մոտենալով՝ թքել էր քաղաքացու դեմքին:

Ալեն Սիմոնյանը պատասխանատվության չենթարկվեց նաև 2022թ. սեպտեմբերին, երբ Ազգային ժողովի նախասրահում պետական պահպանության ծառայողներին հրահանգեց շենքից հեռացնել լրագրողներ Անի Գևորգյանին և Սյուզի Բադոյանին:

Ալեն Սիմոնյանի հրահանգով ՊՊԾ աշխատակիցներն Անի Գևորգյանին քարշ տալով հեռացրեցին շենքից, և այդ խայտառակ վարքի համար նա որևէ պատասխանատվության չենթարկվեց:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության վարչությանը հորդորում է քննության առարկա դարձնել Ալեն Սիմոնյանի պահվածքը, սանձել վերջինիս:

 Տեղի ունեցածի կապակցությամբ հրավիրում ենք իրավապահ մարմինների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ծառայությունների և միջազգային լրագրողական կազմակերպությունների ուշադրությունը:

Համապատասխան մարմիններից պահանջում ենք հրապարակել Ալեն Սիմոնյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպի չմոնտաժված տեսանյութը:

Քանի դեռ տեսանյութը չի հրապարակվել, միջադեպի մասին լրագրողի կողմից ներկայացված տարբերակին չվստահելու հիմքեր չունենք:

Միևնույն ժամանակ Խորհրդարանում և այլ պետական մարմիններում աշխատող լրագրողներին կոչ ենք անում խստիվ պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, չտրվել սադրանքներին, որքան էլ դա երբեմն շատ դժվար լինի:

Հայաստանի Ժուռնալիստների միություն» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>